National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
6.6.2017

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30
 
06.06.2017
ՀՀ ԱԺ պատգամավորների գործուղումներ

Վենետիկի հանձնաժողովի 111-րդ լիագումար նիստին մասնակցելու, ինչպես նաեւ ՀՀ դատական օրենսգրքի նախագծի վերաբերյալ կարծիք ներկայացնող համազեկուցողների հետ հանդիպելու համար 2017 թ. հունիսի 14-18-ը Վենետիկ (Իտալիայի Հանրապետություն) կգործուղվի ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանը:

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) «Ազգային խորհրդարանների դերը մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի կիրառման գործում» խորագրով սեմինարին մասնակցելու համար 2017 թ. հունիսի 11-14-ը Բուդապեշտ (Հունգարիայի Հանրապետություն) կգործուղվեն ՀՀ ԱԺ պատգամավորներ Ռուստամ Մախմուդյանը, Միհրան Հակոբյանը, Արմենուհի Կյուրեղյանը, Արտակ Զեյնալյանը եւ Վահե Էնֆիաջյանը:

«Քաղաքական առաջնորդ կանանց գլոբալ ֆորում» ցանցի կողմից կազմակերպվող տնտեսական համագործակցության ու զարգացման կազմակերպության համաժողովին մասնակցելու համար 2017 թ. հունիսի 4-8-ը Փարիզ (Ֆրանսիայի Հանրապետություն) է գործուղվել ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը:


06.06.2017
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովի նիստում
ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը հունիսի 6-ին Խոսրով Հարությունյանի նախագահությամբ գումարված նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է ՀՀ կառավարության հեղինակած «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Հանրա...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am