Տպել
05.06.2017
Քննարկում ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովում
1 / 4

Հունիսի 5-ին ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովում Վարդեւան Գրիգորյանի նախագահությամբ տեղի ունեցած նիստում կայացել է ՀՀ կառավարության հեղինակած «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթի նախնական քննարկումը, որին մասնակցել են նաեւ ՀՀ մի շարք համայնքների ղեկավարներ: Օրենսդրական փաթեթը հանձնաժողովի դրական եզրակացությամբ նախատեսվում է քննարկել հունիսի 7-ին հրավիրված ՀՀ ԱԺ արտահերթ նիստում:

Հանձնաժողովի նախագահ Վարդեւան Գրիգորյանի գնահատմամբ՝ քննարկվող օրենսդրական փաթեթը հանրային մեծ հնչեղություն ունի, ուստի նախատեսվում է, որ պատգամավորների, համայնքների ղեկավարների, ՀՀ կառավարության ներկայացուցչի հետ համատեղ եւ օբյեկտիվ քննարկումը կտա հանրությանը հուզող հարցերի պատասխանը:

ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը տեղեկացրել է, որ օրենսդրական փաթեթով նախատեսվում է իրականացնել համայնքների խոշորացման 34 ծրագիր՝ ՀՀ Արագածոտնի մարզի Ապարան, Ալագյազ, Արագածավան, Ծաղկահովիտ, ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Վարդենիս, Մասրիկ, Շողակաթ, ՀՀ Լոռու մարզի Ալավերդի, Ստեփանավան, Ախթալա, Սարչապետ, Տաշիր, Օձուն, Գյուլագարակ, Լոռի Բերդ, Մեծավան, Շնող, ՀՀ Կոտայքի մարզի Բյուրեղավան, Եղվարդ, Չարենցավան, Ակունք, Մեղրաձոր, Ջրվեժ, ՀՀ Շիրակի մարզի Անի, Ախուրյան, Մարմաշեն, ՀՀ Սյունիքի մարզի Կապան, Սիսիան, Քաջարան, ՀՀ Վայոց ձորի մարզի Արենի, Գլաձոր, Եղեգիս, ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքային փնջերում:

«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու նպատակն է՝ տալ օրենքով միավորվող համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները դադարեցնելու եւ միավորված համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների ստանձնման ժամկետների վերաբերյալ իրավակարգավորումներ, ինչպես նաեւ կատարել տեխնիկական եւ ընթացակարգային բնույթի փոփոխություններ եւ լրացումներ:

Վաչե Տերտերյանը տեղեկացրել է, որ հանրապետությունում ընթացող վարչատարածքային բաժանման գործընթացը սկիզբ է առել մոտ 10 տարի առաջ, արդեն իսկ ունենք 18 խոշորացված համայնքներ, որոնցում ընդգրկված են 140 համայնքներ: Նա պարզաբանել է, որ իրականացվող վարչատարածքային բաժանման արդյունքում խոշորացվում է կառավարման համակարգը, ոչ թե համայնքները, ինչպես երբեմն ընկալվում է թյուրիմացաբար: Խոշորացվող համայնքներում ակնկալվում է իրականացնել ներդրումային մի շարք ծրագրեր, որոնք պետք է էապես բարելավեն համայնքների բնակիչների կենսամակարդակը: Պարոն Տերտերյանի խոսքով՝ կառավարման համակարգի խոշորացման արդյունքը կլինի նաեւ ֆինանսական միջոցների կենտրոնացումը, ինչը կհանգեցնի նաեւ դրանց առավել արդյունավետ բաշխմանը: Բացի այդ՝ կիրականացվի կոլեգիալ կառավարում, կմեծանա վերահսկողությունը եւ այլն:

Քննարկման մասնակիցները բանախոսին են ուղղել բազմաթիվ հարցեր, որոնց տրվել են սպառիչ պատասխաններ:


10.05.2024
Ավելացվում են քաղաքացիներին ծանուցելու եղանակները
Օրենքի նախագծով հստակեցվում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, վարժական հավաքների եւ զինվորական վարժանքների կազմակերպման եւ անցկացման շրջանակներում քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայրի մարմին ներկայանալու համար տրվող պատշաճ ծանուցումների եղանակները, ինչպես նաեւ քաղաքացու կողմից դ...

10.05.2024
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...