Տպել
13.05.2017
ՀՀ ԱԺ պատգամավորների գործուղումներ

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիթորինգի հանձնաժողովի նիստի աշխատանքներին մասնակցելու համար 2017 թ. մայիսի 14-17-ը Հելսինկի (Ֆինլանդիայի Հանրապետություն) կգործուղվեն ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը եւ պատվիրակության անդամ Արմեն Ռուստամյանը:

ՀՀ անկախության եւ Հայաստան-Իտալիա դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակներին նվիրված «Հայաստան 25 տարի. մարտահրավերներ եւ հեռանկարներ» խորագրով համաժողովի աշխատանքներին մասնակցելու համար 2017 թ. մայիսի 15-16-ը Հռոմ (Իտալիայի Հանրապետություն) կգործուղվի ԱԺ Հայաստան-Իտալիա բարեկամական խմբի ղեկավար Կորյուն Նահապետյանը:

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի, ինչպես նաեւ տնտեսական եւ էներգետիկ հարցերի հանձնաժողովների համատեղ նիստերին մասնակցելու համար 2017 թ. մայիսի 22-24-ը Քիշնեւ (Մոլդովայի Հանրապետություն) կգործուղվի Եվրանեսթ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Թեւան Պողոսյանը:

ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու համար 2017 թ. մայիսի 26-29-ը Թբիլիսի (Վրաստան) կգործուղվեն ՆԱՏՕ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանը, պատվիրակության անդամներ Միքայել Մելքումյանը եւ Էդմոն Մարուքյանը:

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) բյուրոյի եւ մշտական հանձնաժողովների նիստերի աշխատանքներին մասնակցելու համար 2017 թ. մայիսի 28-31-ը Պրահա (Չեխիայի Հանրապետություն) կգործուղվի ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը:

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի, մշտական հանձնաժողովների եւ ԵԽ անդամ երկրների միջեւ հակամարտությունների հարցերի ենթահանձնաժողովի նիստերի աշխատանքներին մասնակցելու համար 2017 թ. մայիսի 28-31-ը Պրահա (Չեխիայի Հանրապետություն) եւ հունիսի 8-10-ը Վիեննա (Ավստրիայի Հանրապետություն) կգործուղվի ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը: