Տպել
01.06.2017
Ընտրվել են ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների տեղակալները
1 / 8

Մայիսի 31-ին տեղի են ունեցել ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստեր, որոնց օրակարգերում եղել է հանձնաժողովների նախագահների տեղակալների ընտրության հարցը:

«Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 138-րդ հոդվածի համաձայն՝ ընտրվել են ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների տեղակալները:

ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ է ընտրվել ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Աղվան Վարդանյանը:

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում ընտրվել է ՀՀԿ խմբակցության անդամ Հերմինե Նաղդալյանը:

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ է ընտրվել ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Կարեն Ավագյանը:

ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ է ընտրվել ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Սամվել Ֆարմանյանը:

ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ է ընտրվել ԱԺ «Ծառուկյան» խմբակցության անդամ Դավիթ Մանուկյանը:

ՀՀ ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ է ընտրվել ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Ռուստամ Մախմուդյանը:

ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ է ընտրվել ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արաիկ Հովհաննիսյանը:

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ է ընտրվել ԱԺ «Ծառուկյան» խմբակցության անդամ Արգամ Աբրահամյանը:

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ է ընտրվել ԱԺ «Ելք» խմբակցության անդամ Մանե Թանդիլյանը:


01.06.2017
Արփինե Հովհաննիսյանն ընդունել է ԵՄ Արեւելյան գործընկերության հարցերով հատուկ բանագնացներին
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանը հունիսի 1-ին ընդունել է ԵՄ անդամ պետություններ Լատվիայի, Լիտվայի, Էստոնիայի, Սլովակիայի, Շվեդիայի եւ Նիդերլանդների արտաքին քաղաքական գերատեսչությունների՝ Արեւելյան գործընկերության հարցերով հատուկ բանագնացներին՝ Սլովակիայի ԱԳՆ հատուկ բանագնաց, դեսպան Դուշան...

01.06.2017
Օրը տոնական էր խորհրդարանի այգում
Հունիսի 1-ին ինչպես բազմաթիվ երկրներում, այնպես էլ մեր երկրում նշվում է Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը: Այսօր հանրապետության տարբեր հրապարակներում եւ այգիներում տեղի են ունենում մանուկներին նվիրված մի շարք միջոցառումներ. ամենուր տոնական տրամադրություն է: Օրվա առթիվ հեք...

01.06.2017
Արա Բաբլոյանի շնորհավորական ուղերձը Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը շնորհավորական ուղերձ է հղել Երեխաների պաշտպանության միջազգային օրվա  առթիվ: «Սիրելի՛ երեխաներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Երեխաների պաշտպանության օրվա առթիվ: Ձեզնից յուրաքանչյուրը երջանիկ ապրելու իրավունք ունի, մենք պիտի օգնենք, որ այն վերածվի հնարավորության: ...