Տպել
31.05.2017
Ասուլիս խորհրդարանում
1 / 4

Մայիսի 31-ին տեղի է ունեցել ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության մամուլի ասուլիսը: Պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանը եւ պատվիրակության անդամ Էդմոն Մարուքյանը մանրամասներ են ներկայացրել մայիսի 26-29-ը Թբիլիսիում կայացած ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանի աշխատանքների վերաբերյալ:

Բանախոսների գնահատմամբ՝ ՀՀ ԱԺ պատվիրակությունը ՆԱՏՕ-ի ԽՎ-ի գարնանային նստաշրջանին ակտիվ մասնակցություն է ունեցել: Պատվիրակության անդամները տարբեր քննարկումների ընթացքում ներկայացրել են իրենց մոտեցումները, հնչեցրել են բազմաթիվ հարցադրումներ, որոնց էլ տրվել են պարզաբանումներ: ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի 5 հանձնաժողովներում ներկայացվել են զեկույցների նախագծեր, ելույթներ, զեկույցների նախագծերի վերաբերյալ կազմակերպվել են քննարկումներ: Հայկական պատվիրակության անդամները մասնակցել են նաեւ ոլորտային հանձնաժողովների նիստերին:

Ինչպես նշել է ՆԱՏՕ-ի ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավարը, բոլոր հանձնաժողովներում քննարկումները եղել են բավականին հետաքրքիր, թեպետ ադրբեջանական պատվիրակությունը շարունակաբար սադրիչ վարքագիծ է դրսեւորել՝ խոսելով հայտնի թեմաներից, որոնց տրվել են հստակ պարզաբանումներ. «Մենք նշել ենք, որ Ադրբեջանն է զավթել հայկական հողերը` Շահումյանը, Գետաշենը, Մարտունաշենը եւ նկատել ենք նաեւ, որ մեր նպատակն ամենեւին էլ Ադրբեջանի պատվիրակության սադրիչ վարքագծին արձագանքելը չէ, մենք հստակ առաջնորդվել ենք այն օրակարգով, որը նախատեսված է եղել ՆԱՏՕ-ի ԽՎ-ի տարբեր հանձնաժողովների շրջանակներում»:

Կորյուն Նահապետյանը կարեւորել է լիագումար նիստի վերջին օրվա ընթացքում կազմակերպված քննարկումները, որոնց ժամանակ ելույթներ են ունեցել Վրաստանի նախագահը, վարչապետը, խորհրդարանի նահագահը: Նա անդրադարձել է նաեւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոզ Գոտեմոլլերի զեկույցին` նշելով, որ այդ կապակցությամբ կազմակերպվել է հարց ու պատասխան, ինչին մասնակցել է նաեւ ՀՀ պատվիրակությունը:

ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավարի խոսքով՝ Ռոզ Գոտեմոլլերը կարեւորել է Հայաստան-ՆԱՏՕ գործընկերային հարաբերությունը եւ հաճախակի փոխայցերը:

Վերջին օրը` լիագումար նիստի ընթացքում, փոփոխություններ են կատարվել ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի կանոնակարգում. փոփոխությունների արդյունքում ավելացել է Թուրքիայի պատվիրակության անդամների թիվը՝ 12-ից դառնալով 18:

Անդրադարձ է եղել տարածաշրջանային հիմնահարցերին. Էդմոն Մարուքյանը մասնավորապես նշել է, որ թեեւ երբեմն փոքրիկ բախումներ են եղել Ադրբեջանի պատվիրակության ներկայացուցիչների հետ, այնուամենայնիվ հայկական պատվիրակության հիմնական նպատակը հակահարված տալը չէ. «Մենք մեր քաղաքական եւ մեր պետության ազգային շահերն առաջ տանելու համար ենք մասնակցում»:

ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավարը շնորհակալություն է հայտնել պատվիրակության անդամներին` Էդմոն Մարուքյանին, Միքայել Մելքումյանին եւ պատվիրակության քարտուղար Զաբելլա Ղազարյանին. «Մենք բավական լավ աշխատանք ենք իրականացրել եւ հուսով եմ, որ պատվիրակության կազմի վերջնական հաստատումից հետո ավելի լավ կաշխատենք եւ ՀՀ շահերը պատվով կներկայացնենք խորհրդարանական այս կարեւոր հարթակում»:


31.05.2017
Հունիսի 1-ին՝ ժամը 13:00-ին, բոլորին սիրով հրավիրում ենք Ազգային ժողովի այգի
ՀՀ ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում, ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հովանու ներքո Երեխաների իրավունքների պաշտպանության օրվա կապակցությամբ խորհրդարանի այգում տեղի կունենա տոնական ուրախ միջոցառում: Հունիսի 1-ին` ժամը 13:00-ին, բոլորին սիրով հրավիրում ենք Ազգային ժողովի այգի: ...

31.05.2017
Խորհրդարանն ավարտել է արտահերթ նիստի աշխատանքը
Մայիսի 31-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակել է արտահերթ նիստի աշխատանքը: Պատգամավորները ողջունել են ԱԺ արտահերթ նիստի աշխատանքին հետեւող Երեւանի պետական համալսարանի ուսանողներին: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը տեղեկացրել է, որ ստացվել է ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արձանագրությունը՝ Ազ...

31.05.2017
ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը մայիսի 31-ին Հակոբ Հակոբյանի նախագահությամբ գումարած նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը։ Հիմնական...

31.05.2017
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահները հանդիպել են էստոնացի գործընկերների հետ
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը եւ ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը մայիսի 30-ին ընդունել են Էստոնիայի խորհրդարանի արտաքին գործերի հանձնաժողովի նախագահ Մարկո Միհքելսոնին եւ պետական պաշտպանության...