National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
31.5.2017

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
31.05.2017
Խորհրդարանն ավարտել է արտահերթ նիստի աշխատանքը
1 / 8

Մայիսի 31-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակել է արտահերթ նիստի աշխատանքը: Պատգամավորները ողջունել են ԱԺ արտահերթ նիստի աշխատանքին հետեւող Երեւանի պետական համալսարանի ուսանողներին:

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը տեղեկացրել է, որ ստացվել է ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արձանագրությունը՝ Ազգային ժողովի «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի թիվ 1, թիվ 3 եւ թիվ 7 տարածքային ընտրական ցուցակներից ընտրված եւ լիազորությունները դադարած պատգամավորների մանդատները համապատասխանաբար թիվ 1, թիվ 3 եւ թիվ 7 տարածքային ընտրական ցուցակների առավելագույն ձայներ ստացած հաջորդ թեկնածուներ Գեւորգ Վոլոդյայի Պետրոսյանին, Հակոբ Աշոտի Նազարյանին եւ Նորա Սեդրակի Առուստամյանին տալու վերաբերյալ: «ԱԺ կանոնակարգի» համապատասխան հոդվածի համաձայն՝ նորընտիր պատգամավորները երդվել են. «Հանուն համազգային նպատակների իրականացման եւ հայրենիքի հզորացման ու բարգավաճման? երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջեւ ունեցած պարտավորություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը եւ օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության եւ շահերի պահպանմանը, անել ամեն ինչ քաղաքացիական համերաշխության, ազգային ու համամարդկային արժեքների պահպանման համար»:

Երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ քննարկվել եւ ընդունվել են նախորդ օրն առաջին ընթերցմամբ քննարկված օրինագծերը:

ՀՀ հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գագիկ Բունիաթյանը տեղեկացրել է, որ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը լրացվել է ԱԺ «Ելք» խմբակցության ներկայացրած առաջարկով, այլ առաջարկներ չեն եղել:

ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ երկրորդ ընթերցմամբ քննարկման ներկայացված «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը փոփոխություն չի կրել, չեն ստացվել նաեւ առաջարկներ:

ՀՀ ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը:

Երկրորդ ընթերցմամբ պատգամավորների քննարկմանն է ներկայացվել «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցող, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը տեղեկացրել է, որ նախագիծը չի փոփոխվել:

ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանի ներկայացմամբ խորհրդարանը քննարկել է «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթը, որը լրամշակվել է:

Հարակից զեկույցում ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը ներկայացրել է իր գլխավորած հանձնաժողովի դրական եզրակացությունը:

«Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «ՀՀ քննչական կոմիտեի մասին ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթի վերաբերյալ ԱԺ ՀՀԿ խմբակցության տեսակետը ներկայացրել է Գեւորգ Կոստանյանը: Նա անդրադարձել է գործընկերների որոշ դիտարկումների եւ պարզաբանել, որ առաջարկվող փոփոխությամբ որեւէ մեկի կամ համակարգի արտոնություններ չեն տրվում, պարզապես երկարացվում է արդեն իսկ սահմանված ժամկետը:

Արթուր Հովհաննիսյանը քննարկման է ներկայացրել նաեւ «ՀՀ կառավարության կառուցվածքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից փաթեթով, որը եւս լրացվել է: Մասնավորապես, քանի որ նախատեսվում է բարձրացնել ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի պաշտոնային դրույքաչափի գործակիցը, ապա համապատասխանաբար բարձրացվում են նաեւ նրա տեղակալների պաշտոնային դրույքաչափերի գործակիցները՝ համապատասխանեցվելով ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալների դրույքաչափերի գործակիցներին:

ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը:

Այսքանով խորհրդարանն ավարտել է արտահերթ նիստի աշխատանքը:


31.05.2017
Հունիսի 1-ին՝ ժամը 13:00-ին, բոլորին սիրով հրավիրում ենք Ազգային ժողովի այգի
ՀՀ ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում, ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հովանու ներքո Երեխաների իրավունքների պաշտպանության օրվա կապակցությամբ խորհրդարանի այգում տեղի կունենա տոնական ուրախ միջոցառում: Հունիսի 1-ին` ժամը 13:00-ին, բոլորին սիրով հրավիրում ենք Ազգային ժողովի այգի: ...

31.05.2017
Ասուլիս խորհրդարանում
Մայիսի 31-ին տեղի է ունեցել ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության մամուլի ասուլիսը: Պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանը եւ պատվիրակության անդամ Էդմոն Մարուքյանը մանրամասներ են ներկայացրել մայիսի 26-29-ը Թբիլիսիում կայացած ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջան...

31.05.2017
ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը մայիսի 31-ին Հակոբ Հակոբյանի նախագահությամբ գումարած նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը։ Հիմնական...

31.05.2017
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահները հանդիպել են էստոնացի գործընկերների հետ
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը եւ ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը մայիսի 30-ին ընդունել են Էստոնիայի խորհրդարանի արտաքին գործերի հանձնաժողովի նախագահ Մարկո Միհքելսոնին եւ պետական պաշտպանության...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am