National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
24.5.2017

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
24.05.2017
«Մեր ազգային նպատակն ուժեղ եւ մրցունակ Հայաստանի կերտումն է». Էդուարդ Շարմազանով
1 / 4

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մայիսի 24-ին հանդիպել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքագիտության բաժնի ուսանողների հետ:

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հետ հանդիպումն ընթացել է հարցուպատասխանի ձեւաչափում: Հարցերն առնչվել են մեր երկրի զարգացման հեռանկարներին՝ թե՛ քաղաքական եւ թե՛ տնտեսական համատեքստում, ՀՀ-ԵՄ եւ ՀՀ-ԵԱՏՄ հարաբերություններին, արտաքին քաղաքական գործընթացներին, տարածաշրջանային խնդիրներին, մասնավորապես ԼՂ հակամարտության կարգավորմանը, սահմանային լարվածությանը, խորհրդարանական կառավարման համակարգին եւ այլ խնդիրների:

Խոսելով ՀՀ իշխանությունների կողմից իրականացվող քաղաքականության մասին՝ պարոն Շարմազանովն անդրադարձել է ԱԺ նիստում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ծրագրային ելույթին՝ կարեւորելով այն հանգամանքը, որ պետության ղեկավարը մեր երկրի զարգացման, առաջընթացի եւ անվտանգության տեսլականը ներկայացրել է ոչ թե կարճաժամկետ, այլ երկարաժամկետ եւ ռազմավարական ուղղություններով:

«Մեր ազգային նպատակն ուժեղ եւ մրցունակ Հայաստանի կերտումն է՝ ուժեղ նոր սերնդով. դա է Հայաստանի Հանրապետության հարստությունը»,-հավելել է Էդուարդ Շարմազանովը:

Խոսելով ԼՂ հակամարտության կարգավորման մասին՝ ԱԺ փոխնախագահն ընդգծել է. «ԼՂ հակամարտության կարգավորումը տարածքային վեճ չէ. մեր խնդիրն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումն է: Մեր նպատակն է հասնել նրան, որ Արցախի ժողովրդի կամքը պարտադիր լինի բոլորի համար»:

ՀՀ ԱԺ փոխնախագահը կարեւորել է հայ ժողովրդի միասնականությունը եւ հանդուրժողականությունը եւ հավելել, որ միայն այդ դեպքում մենք կարող ենք հաջողություններ գրանցել թե՛ արտաքին, թե՛ ներքին քաղաքական գործընթացներում:

Պարոն Շարմազանովն անդրադարձել է նաեւ ՀՀ-ԵՄ եւ ՀՀ-ԵԱՏՄ հարաբերություններին եւ առաջիկա անելիքներին՝ ընդգծելով, որ մեր երկիրն արտաքին քաղաքական գործընթացներում իրականացնում է հավասարակշռված քաղաքականություն:


24.05.2017
ՀՀ ԱԺ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի ժողովրդական արտիստ Ռուբեն Ահարոնյանին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի ժողովրդական արտիստ, Մոսկվայի Բորոդինի անվան քառյակի առաջին ջութակ Ռուբեն Ահարոնյանին: Արա Բաբլոյանի ուղերձում մասնավորապես ասվում է. «Ձեր տաղանդի շնորհիվ եւ կատարողական բարձր վարպետության միջոցով համաշխա...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am