Տպել
23.05.2017
Արա Բաբլոյանը ցավակցել է Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության խորհրդարանի երկու պալատների նախագահներին
1 / 1

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ցավակցական ուղերձ է հղել Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության խորհրդարանի Համայնքների պալատի նախագահ Ջոն Բերքոուին եւ Լորդերի պալատի նախագահ լորդ Ֆոուլերին:

«Ձերդ գերազանցություն,

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Ձեզ, Միացյալ Թագավորության բարեկամ ժողովրդին Մանչեսթեր քաղաքի մարզադաշտում տեղի ունեցած դաժան ահաբեկչության կապակցությամբ, որի հետեւանքով զոհվել եւ վիրավորվել են տասնյակ անմեղ մարդիկ: Մենք խստորեն դատապարտում ենք այդ դաժան եւ անմարդկային արարքը:

Մեր զորակցությունն ենք հայտնում Ձեզ՝ կիսելով զոհերի հարազատների վիշտը, իսկ վիրավորներին մաղթում շուտափույթ ապաքինում:

Ընդունեք, խնդրեմ, Ձերդ գերազանցություն, խորին հարգանացս հավաստիքը»,- ասված է ԱԺ նախագահի ուղերձում:


23.05.2017
«Ադրբեջանը պետք է ճանաչի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ամբողջական իրացումը». Էդուարդ Շարմազանով
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը մայիսի 23-ին ընդունել է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի քաղաքական հարցերով ավագ խորհրդատու Օլեքսանդր Պավլյուկին: Հյուրը շնորհավորել Է Էդուարդ Շարմազանովին՝ ԱԺ նախագահի տեղակալի պատասխանատու պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ եւ մաղթել արդյունավ...

23.05.2017
Արա Բաբլոյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արամ Սաթյանին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի կոմպոզիտորների եւ երաժշտագետների միության նախագահ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արամ Սաթյանին: ՀՀ ԱԺ նախագահի ուղերձում մասնավորապես ասվում է. «Արվեստագետի Ձեր հարուստ գործունեությունը երգ ու երաժշտություն ստեղծելու ո...