Տպել
18.05.2017
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի կենսագրությունը
1 / 1

Ծնվել է 1947թ. մայիսի 5-ին Երեւանում:

1971թ. ավարտել է Երեւանի Մ. Հերացու անվան պետական բժշկական ինստիտուտի մանկաբուժական ֆակուլտետը:

Մանկաբույժ: 1971-1998թթ. մանկական վիրաբուժության, երիկամների եւ լյարդի փոխպատվաստման մասնագիտացում եւ վերապատրաստումներ է անցել Ռուսաստանում, Բելգիայում, Շվեյցարիայում, Ֆրանսիայում: Բժշկական գիտությունների դոկտոր: Պրոֆեսոր: 3 գյուտի, 7 մենագրության, 215 գիտական հոդվածի հեղինակ է: 2003-2005թթ. եղել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Եվրոպայի տարածաշրջանային կոմիտեի մշտական հանձնաժողովի անդամ, 2008-2012թթ.` ԱՀԿ գործադիր կոմիտեի անդամ: Հայաստանի մանկական բժիշկների ասոցիացիայի նախագահն է, Մանկական ուրոլոգների Եվրոպական միության, Մանկական վիրաբուժական ասոցիացիաների Եվրոպական միության, Շվեյցարիայի նեֆրոլոգների ասոցիացիայի, Բելգիայի բժշկագիտության թագավորական ակադեմիայի անդամ: ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր մանկական վիրաբույժ: Պարգեւատրվել է ԵՊԲՀ 70 եւ 75-ամյակի ոսկե մեդալներով (2000 եւ 2005թթ., ՀՀ ԿԳՆ), Երեւանի քաղաքապետարանի պատվոգրով (2005թ.), ՀՀ Ազգային ժողովի շնորհակալագրով (2005թ.), Հայ-ֆրանսիական հարաբերությունների եւ մասնագիտական համագործակցության զարգացման համար «Ազգային արժանիքի ասպետ» շքանշանով («Officier de I'Ordre National Du Merite») (2005թ., Ֆրանսիայի Հանրապետություն), «Մխիթար Հերացի» (2007թ.), «Համագործակցության ամրապնդման համար» (2007թ., ՀՀ ոստիկանություն), «ՀՀ զինված ուժեր. 20 տարի» հոբելյանական (2012թ., ՊՆ) մեդալներով, «Երախտագիտություն» (2013թ., ԼՂՀ), «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» պատվո բարձր շքանշանով (2014թ., Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ), ՀՀ նախագահի մրցանակով` բժշկագիտության բնագավառում (2015թ.), «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով (2016թ.):

1970-1971թթ. եղել է Երեւանի թիվ 8 պոլիկլինիկայի ուրոլոգիական կաբինետի բուժակ, բժիշկ, 1971-1972թթ.` նույն պոլիկլինիկայի մանկական վիրաբույժ եւ ուրոլոգ, 1972-1982թթ.` Երեւանի թիվ 1 մանկական կլինիկական հիվանդանոցի վի՟րա՟բույժ եւ ուրոլոգ, 1982-1990թթ.` Երեւանի թիվ 3 մանկական կլինիկական հիվանդանոցի ուրոլոգիական բաժանմունքի վարիչ: 1990թ. հիմնադրել է «Ուրոնեֆրոլոգիայի եւ մանկական վիրաբուժության մասնագիտացված կենտրոն»-ը: 1977-1997թթ.` ԵՊԲՀ մանկական վիրաբուժության ամբիոնի դասախոս, պրոֆեսոր: 1997թ. ԵՊԲՀ մանկական վիրաբուժության ամբիոնի վարիչն է: 1991-1997թթ.` ՀՀ առողջապահության նախարար, 1997-2002թթ.` «Արաբկիր» մանկական բժշկական կենտրոնի 1999-2007թթ.` «Արաբկիր» միացյալ մանկական բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն, 2003-2007թթ.` «Արաբկիր» բժշկական համալիր-երեխաների եւ դեռահասների առողջության ինստիտուտի կառավարման խորհրդի նախագահ: 2003-2007թթ.` «Գարանտ Լիմենս» ապահովագրական ընկերության տնօրենների խորհրդի նախագահ: 2007թ.` «Արաբկիր» բժշկական համալիր-երեխաների եւ դեռահասների առողջության ինստիտուտի գիտական ղեկավար:

2007-2012թթ.՝ ԱԺ պատգամավոր համամասնական ընտրակարգ, ՀՀԿ: ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ: ՀՀԿ խմբակցության անդամ: Անկուսակցական:

2012 թ. մայիսի 6-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից: ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ: ՀՀԿ խմբակցության անդամ: ՀՀԿ խորհրդի անդամ: 

2017թ. ապրիլի 2-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել ՀՀԿ համապետական ընտրական ցուցակով:

2017թ. մայիսի 18-ին ընտրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ:

Ամուսնացած է, ունի երկու զավակ եւ չորս թոռ:


29.04.2024
Ժողովրդավարությունն է ապահովելու մեր երկրի անվտանգությունը, զարգացումը եւ կայունությունը տարածաշրջանում. Մերի Գալստյան
Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում (ՖԽՎ) ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մերի Գալստյանը մասնակցել է ՖԽՎ քաղաքական հանձնաժողովի նիստին, որը կայացել է ապրիլի 29-30-ը՝ Լյուքսեմբուրգում:Հայկական պատվիրակությունն առաջարկել է փոփոխություններ եւ լրացո...

29.04.2024
Ապրիլի 30-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 18 հարց
Ազգային ժողովի խորհուրդն ապրիլի 29-ին գումարել է նիստ, որը վարել է խորհրդարանի նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի պարտականությունները ժամանակավոր կատարող Ռուբեն Ռուբինյանը: Քննարկվել եւ հաստատվել են Ազգային ժողովի ութերորդ գումարման յոթերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ ապրիլի 30-ի...

29.04.2024
Առաջարկվում է բարեփոխել մեդիաոլորտը կարգավորող օրենսդրությունը
Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը նախաձեռնել էր հանրային քննարկում «Զանգվածային լրատվության մասին» օրենքում եւ ՀՀ քաղաքացիական օրենսգրքում առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ: Կառավարության հեղինակած նախաձեռնությունը մ...

29.04.2024
Հանձնաժողովի նիստում քննարկվել է ՀՀ դատախազության 2023 թ. գործունեության մասին հաղորդումը
2023 թվականի ընթացքում հանրապետությունում արձանագրվել է հանցագործության 40.666 դեպք, 2022 թվականի համեմատությամբ հանցագործության դեպքերն աճել են 8.1 տոկոսով: Այս մասին ասել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝  ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 29-ի նիստում քննարկման ն...

29.04.2024
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...