National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
16.5.2017

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
16.05.2017
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի շնորհավորական ուղերձը Ուսանողների եւ երիտասարդների օրվա առթիվ
1 / 1

«Սիրելի երիտասարդներ եւ ուսանողներ,

շնորհավորում եմ ձեզ Ուսանողների եւ երիտասարդների օրվա առթիվ:

Երիտասարդությունը քաղաքական ու քաղաքացիական ակտիվության յուրատեսակ ցուցիչ է: Շնորհիվ մեր երիտասարդների ու ուսանողների` մեզանում այդ ցուցիչը բավականին բարձր է, որովհետեւ երիտասարդ սերունդը վճռորոշ մասնակցություն է ցուցաբերում թե' անվտանգության ու խաղաղության ապահովման գործում, թե' հասարակական հարթակներում եւ թե' քաղաքական գործընթացներում:

Այն բարձունքները, որոնք նվաճում է երիտասարդությունը կրթական ու գիտական, աշխատանքային ու հասարակական-քաղաքական ոլորտներում եւ, իհարկե, զինվորական ծառայության ընթացքում ու մասնավորապես սահմանային առաջնագծում, չափազանց կարեւոր են մեր երկրի կյանքում: Այն սահմանները, որ պաշտպանում է երիտասարդությունն իր գործունեությամբ եւ հաճախ նաեւ կյանքով՝ պետական, արդարության, ժողովրդավարության սահմանները, կենսական են հասարակության ու պետության համար: Այս բոլոր ճակատներում եւ գործընթացներում մեր երիտասարդները պատվախնդիր են՝ արժանապատվության ու պարտքի հստակ գիտակցումով:

Համոզված եմ, որ այսպիսի երիտասարդությամբ մեզ սպասում է հենց այն ապագան, որը մեր նպատակակետն է որպես հայրենիքի արժեքն իմացող քաղաքացի, որպես խաղաղ զարգացման ճանապարհն ընտրած պետություն, որպես հաստատակամ ու հաղթող ժողովուրդ:

Եւս մեկ անգամ շնորհավորելով Ուսանողների եւ երիտասարդների օրվա առթիվ՝ մաղթում եմ ձեզ, սիրելի երիտասարդներ եւ ուսանողներ, լավատեսություն, բարեկեցություն, վստահություն սեփական ուժերի հանդեպ եւ շարունակական հաղթանակներ»:


16.05.2017
Տեղեկատվություն
Տեղեկացնում ենք, որ ՀՀ ԱԺ վեցերորդ գումարման առաջին նստաշրջանը կմեկնարկի մայիսի 18-ին՝ ժամը 10:00-ին: ...

16.05.2017
Տեղեկատվություն
Հարգելի լրագրողներ, տեղեկացնում ենք, որ ՀՀ ԱԺ վեցերորդ գումարման առաջին նստաշրջանի աշխատանքները լուսաբանելու համար Ազգային ժողովի շենք կարող եք մուտք գործել ԱԺ հինգերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հավատարմագրերով: ԱԺ վեցերորդ գումարման առաջին նստաշրջանի աշխատանքների լուսաբանման համար նոր...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am