Տպել
04.05.2017
ՀՀ ԱԺ նախագահը ցավակցել է Ալի Լարիջանիին
1 / 1

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի նախագահ Ալի Արդեշիր Լարիջանիին:

ԱԺ նախագահի ցավակցական հեռագրում մասնավորապես ասվում է.

«Հարգելի՛ գործընկեր, խոր կսկիծով տեղեկացա Իրանի Իսլամական Հանրապետության հյուսիս-արեւմուտքում գտնվող Գոլեստան նահանգում ածխի հանքահորում որոտացած պայթյունի մասին, որը բազմաթիվ զոհերի պատճառ է դարձել:

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ անձամբ իմ անունից մեր խորին ցավակցությունն ու զորակցությունն ենք հայտնում Ձեզ եւ Իրանի բարեկամ ժողովրդին՝ զոհվածների ընտանիքներին ու մերձավորներին մաղթելով տոկունություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում»:


04.05.2017
Տեղեկատվություն
Լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներ, խորհրդարանական խմբակցությունների՝ մայիսի 5-ին կայանալիք ճեպազրույցները տեղի կունենան հետեւյալ ժամերին` ՀԱԿ խմբակցություն 12:10, ՀՀԿ խմբակցություն 12:30: ...

04.05.2017
Ազգային ժողովի նիստը չի կայացել
Քվորումի բացակայության պատճառով Ազգային ժողովի մայիսի 4-ի նիստը չի կայացել: Ժամը 12:00-ին համապատասխան թվով պատգամավորներ չեն գրանցվել: «ԱԺ կանոնակարգ» օրենքի համաձայն՝ պատգամավորների գրանցումը շարունակվել է 3 ժամ, որի ընթացքում եւս անհրաժեշտ թվով պատգամավորներ չեն գրանցվել: ԱԺ փոխնախագահ Հերմինե Նա...