Տպել
16.03.2017
«Ստեղծված են բոլոր նախադրյալները թափանցիկ ընտրությունների կազմակերպման համար». Էդուարդ Շարմազանով
1 / 3

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մարտի 16-ին ընդունել է ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահի տեղակալ Վիկտոր Գումինսկու գլխավորած պատվիրակությանը, որը մեր երկիր է այցելել խորհրդարանական ընտրությունների ընթացքում երկարաժամկետ եւ կարճաժամկետ դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով:

Էդուարդ Շարմազանովը հյուրերին ներկայացրել է սահմանադրական բարեփոխումներից հետո օրենսդրության ներդաշնակեցման գործընթացները, մասնավորապես Ընտրական նոր օրենսգրքի քննարկման եւ ընդունման փուլերը: ԱԺ փոխնախագահը հավաստիացրել է, որ Ընտրական օրենսգիրքն ընդունվել է իշխանության եւ ընդդիմության փոխհամաձայնության արդյունքում:

Պարոն Շարմազանովը փաստել է, որ մեր երկիրը բռնել է խորհրդարանական կառավարման ուղին եւ այդ ճանապարհին առանձնակի կարեւորել է դիտորդական առաքելությունների կատարած աշխատանքը եւ տրված անաչառ գնահատականները: Այդ համատեքստում ԱԺ փոխնախագահն ընդգծել է հատկապես ԱՊՀ դիտորդների դերակատարությունը:

Պարոն Շարմազանովը կարեւորել է ժողովրդավարական չափանիշներին համահունչ ընտրությունների կազմակերպումը եւ հավելել. «Թափանցիկ ընտրությունների կազմակերպման համար ստեղծված են բոլոր նախադրյալները՝ քաղաքական եւ քաղաքացիական կամք, նոր Ընտրական օրենսգիրք եւ նոր Սահմանադրություն: Նախընտրական քարոզչության իրականացման հարցում եւս բոլոր քաղաքական ուժերի համար ստեղծված են հավասար պայմաններ»:

Վիկտոր Գումինսկին իր հերթին նշել է, որ իրենց հիմնական նպատակն է քաղաքական չեզոքության պահպանումը: Նա կարծիք է հայտնել, որ Ընտրական օրենսգրքում տեղ գտած փոփոխությունները հեղափոխական են եւ ժողովրդավարական: Պարոն Գումինսկին մանրամասն ներկայացրել է իրենց առաքելության նպատակը եւ առաջիկայում իրականացվելիք քայլերը:


16.03.2017
Հայտարարություն
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու մասին ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ` 1. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության խորհրդարանական տեղեկ...