Տպել
08.03.2017
Գալուստ Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Ն.Ս.Օ. Տ. Տ. Արամ Առաջինին
1 / 1

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը ծննդյան 70-ամյակի առթիվ շնորհավորել է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Ն.Ս.Օ. Տ. Տ. Արամ Առաջինին:

ԱԺ նախագահի շնորհավորական ուղերձում մասնավորապես նշվում է.

«Ձեր կյանքն աստվածահաճո եւ անձնվեր ծառայություն է ժողովրդին եւ Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցուն: Ձեր երկարամյա հոգեւոր եւ գիտական գործունեությունը, Մայրավանքի սրբազան կամարների ներքո Ձեր կողմից բարձրացվող աղոթքները ոգեւորիչ ուժ եւ աջակցություն են մեր ժողովրդի զավակների համար: Այն անդադրում ջանքերը, որ ծավալում եք ի շահ ազգապահպանության եւ մեր պատմամշակութային ու հոգեւոր ժառանգության պահպանման, Ձեզ արժանացրել են ամենաբարձր հարգանքի»:
Ազգային ժողովի նախագահը հոբելյարին մաղթել է առողջություն, արեւշատություն եւ անսպառ եռանդ:



08.03.2017
ՀՀ ԱԺ նախագահը շնորհավորել է ժողովրդական արտիստուհի Մեդեա Աբրահամյանին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է ժողովրդական արտիստուհի, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Մեդեա Աբրահամյանին: ԱԺ նախագահի շնորհավորական ուղերձում ասվում է. «Ձեր ողջ կյանքը նվիրել եք արվեստին՝ լինելով հայ թավջութակի դպրոցի հիմնադիրներ...

08.03.2017
Ազգային ժողովի նախագահի շնորհավորական ուղերձը Մարտի 8-ի առթիվ
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի շնորհավորական ուղերձում ասվում է.«Սիրելի՛ կանայք, շնորհավորում եմ ձեզ Կանանց տոնի առթիվ: Այն ջերմությունը, որ կնոջ շնորհիվ ստեղծվում է ընտանիքում, յուրահատուկ է:Այն երջանկությունը, որ կնոջ շնորհիվ թեւածում է ընտանիքում, անչափելի է: Համերաշխության եւ հանդուրժողականության ...