Տպել
06.03.2017
ՀՀ ԱԺ նախագահը ներկա է գտնվել պատանի երկրապահների երդման արարողությանը
1 / 4

Մարտի 5-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ներկա է գտնվել Վազգեն Սարգսյանի ծննդյան 58-ամյակին նվիրված եւ «Պատանի երկրապահ» ակումբի սաների երդման հանդիսավոր արարողությանը: Հայաստանի տարբեր մարզերից եւ Արցախից Երեւան եկած պատանի երկրապահների երդման արարողությունը տեղի է ունեցել Ծիծեռնակաբերդի բարձունքին: Միջոցառմանը ներկա են գտնվել Երկրապահ կամավորականների միության նախագահ Մանվել Գրիգորյանը, ԱԺ պատգամավորներ, նախարարներ, հոգեւոր դասի ներկայացուցիչներ, երկրապահ կամավորականներ, լրագրողներ:

Պատանի երկրապահներին շնորհավորել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Վարդան եպիսկոպոս Նավասարդյանը, Երկրապահ կամավորականների միության նախագահ Մանվել Գրիգորյանը եւ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ովքեր հորդորել են պատանիներին լինել սպարապետ Վազգեն Սարգսյանի արժանի ժառանգները, անմնացորդ ծառայել հայրենիքին եւ հայ ժողովրդին:

Երդման արարողությունից հետո պատանի երկրապահները հանդես են եկել ելույթներով՝ ցուցադրելով իրենց մարզական հմտությունները, ներկայացնելով մարտական եւ պարային համարներ:


06.03.2017
Հանդիպում ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովում
Մարտի 6-ին ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը հանդիպել է Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարության միջազգային անվտանգության քաղաքականության տնօրեն Նիք Գըրրի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաեւ Հայաստանի Հանրապետությունու...

06.03.2017
Հանդիպում խորհրդարանում
ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը մարտի 6-ին ընդունել է ԱՊՀ-ի, արտասահմանում բնակվող հայրենակիցների,  միջազգային հումանիտար համագործակցության հարցերով զբաղվող «Ռոսսոտրուդնիչեստվո» Դաշնային գործակալության ղեկավար Լյուբով Գլեբովային եւ նրան ուղեկցող անձանց: Ողջունելով հյուրերին Հայա...

06.03.2017
Պարգեւատրում Ազգային ժողովում
Մարտի 6-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը Կանանց միջազգային օրվա կապակցությամբ կրթության, գիտության ոլորտում ներդրած մեծ ավանդի համար պարգեւատրել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի մի խումբ դասախոսների եւ աշխատակիցների: Աելիտա Դոլուխանյանը, Ռուզան Թադեւոսյանը, Աիդա...