Տպել
17.02.2017
ՀՀ ԱԺ պատգամավորների գործուղումներ

Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության «Հարավային Կովկասում եվրոպական չափորոշիչներին իրավական համապատասխանեցում» ծրագրի շրջանակում «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի վերաբերյալ քննարկումներին մասնակցելու եւ Հերթիի կառավարման դպրոցի տարածաշրջանային ակադեմիայում բացման խոսքով հանդես գալու համար 2017 թվականի փետրվարի 19-25-ը Բեռլին (Գերմանիայի Դաշնություն) կգործուղվի ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Հրայր Թովմասյանը:

Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ ձմեռային նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու համար 2017 թվականի փետրվարի 22-ից 25-ը Վիեննա (Ավստրիայի Հանրապետություն) կգործուղվեն ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Արտաշես Գեղամյանը, պատվիրակության անդամներ Միքայել Մելքումյանը, Ստեփան Դեմիրճյանը:

Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի (ՍԾՏՀ ԽՎ) բյուջետա-աուդիտորական հանձնաժողովի, կանոնակարգի հարցերով աշխատանքային խմբի եւ մշտական հանձնաժողովի նիստերի աշխատանքներին մասնակցելու համար 2017 թվականի փետրվարի 20-22-ը Ստամբուլ (Թուրքիայի Հանրապետություն) կգործուղվի ՍԾՏՀ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Գագիկ Մինասյանը:

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի կանոնակարգի հարցերի հանձնաժողովի նիստին մասնակցելու համար 2017 թվականի փետրվարի 19-21-ը Կիեւ (Ուկրաինա) կգործուղվի Եվրանեսթ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Արտակ Զաքարյանը:

Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների միջխորհրդարանական վեհաժողովի (ԱՊՀ ՄԽՎ) շրջանակում ԱՊՀ անդամ երկրների մշակութային ժառանգության պահպանման կոնվենցիայի մշակման աշխատանքային խմբի նիստին մասնակցելու համար 2017 թվականի փետրվարի 27-ից մարտի 1-ը Սանկտ Պետերբուրգ (Ռուսաստանի Դաշնություն) կգործուղվի ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը:

Ավստրիայի դաշնային խորհրդարանում «Հայաստանի յուրօրինակ ուղին. մարտահրավերներն ու հնարավորությունները» խորագրով դասախոսությանը մասնակցելու համար 2017 թ. մարտի 2-4-ը Վիեննա (Ավստրիայի Հանրապետություն) կգործուղվի ՀՀ ԱԺ պատգամավոր Թեւան Պողոսյանը:



17.02.2017
ՀՀ ԱԺ պատվիրակությունը դիտորդական առաքելությամբ կմասնակցի Արցախում կայանալիք սահմանադրական հանրաքվեին
Արցախի Հանրապետությունում կայանալիք սահմանադրական հանրաքվեի նախապատրաստմանն ու անցկացմանը դիտորդական առաքելությամբ մասնակցելու համար փետրվարի 19-21-ը Ստեփանակերտ կգործուղվի ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ԱԺ պատգամավորներ Գագիկ Մելիքյանը, Լյովա Խաչատրյ...