Տպել
02.03.2017
Բաց դաս Ազգային ժողովում
1 / 5

Մարտի 2-ին ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում Ազգային ժողով էին այցելել Երեւանի Բենիամին Ժամկոչյանի անվան համար 119 ավագ դպրոցի մի խումբ աշակերտներ՝ իրենց ուսուցիչների ուղեկցությամբ: Բարձրդասարանցիների հետ հանդիպել եւ բաց դասը վարել է Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

ԱԺ փոխնախագահը ողջունել է աշակերտներին խորհրդարանում, ապա սիրով պատասխանել պատանիներին հետաքրքող հարցերին:

Աշակերտներին հետաքրքրել են կրթական ոլորտի բարեփոխումներին, հայոց բանակի հզորացմանը, աշխատաշուկայի պահանջներին եւ մասնագիտության ընտրությանը վերաբերող հարցեր:

Պարոն Շարմազանովը, կարեւորելով ազգային, հայրենասիրական եւ քրիստոնեական դաստիարակության դերը դպրոցում եւ ընտանիքում, անդրադարձել է հայ մարդու առաքելությանը, ընդգծել հայրենիքին ծառայելու կարեւորությունը: Ծավալված անկաշկանդ զրույցի ավարտին ԱԺ փոխնախագահը իր բարեմաղթանքներն է հղել երեխաներին:

Հանդիպման վերջում աշակերտները եւ ուսուցիչները լուսանկարվել են Էդուարդ Շարմազանովի հետ Ազգային ժողովի նիստերի դահլիճում:


02.03.2017
Տեղեկատվություն
Լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներ, խորհրդարանական խմբակցությունների՝ մարտի 3-ին կայանալիք ճեպազրույցները տեղի կունենան հետեւյալ ժամերին. ՀՀԿ 11:10-11:30 ՀՅԴ 11:30-11:50 ՕԵԿ 11:50-12:10 ՀԱԿ 12:10-12:30 ԲՀԿ 12:30-12:50 ...

02.03.2017
Խորհրդարանի նիստը չի կայացել
Խորհրդարանի մարտի 2-ի նիստը չի կայացել քվորում չլինելու պատճառով: Ժամը 12:00-ին համապատասխան թվով պատգամավորներ չեն գրանցվել: «ԱԺ կանոնակարգ» օրենքի 44-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն՝ պատգամավորների գրանցումը շարունակվել է եւս 3 ժամ: Ժամը 15:00-ի դրությամբ գրանցվել է 39 պատգամավոր: ՀՀ ԱԺ փոխնախա...