Տպել
28.02.2017
ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահ է նշանակվել Լեւոն Յոլյանը
1 / 15

Փետրվարի 28-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակել է քառօրյա նիստերի աշխատանքը՝ քվեարկությամբ ընդունելով նախորդ օրը քննարկված օրինագծերը:

Մինչ օրենսդրական աշխատանքն սկսելը պատգամավորները մեկ րոպե լռությամբ եւ հոտնկայս հարգել են սումգայիթյան զոհերի հիշատակը:

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն այս կապակցությամբ ասել է. «Հարգելի պատգամավորներ, այսօր Ադրբեջանում կազմակերպված ջարդերի զոհերի հիշատակի եւ բռնագաղթված հայ բնակչության իրավունքների պաշտպանության օրն է: 1988 թվականի փետրվարի 27-29-ին Ադրբեջանական ԽՍՀ Սումգայիթ քաղաքում տեղի ունեցան երկրի իշխանությունների կողմից պետական մակարդակով կազմակերպված` քաղաքի հայ բնակչության եղեռն եւ զանգվածային տեղահանություն: Այդ ողբերգական իրադարձությունները, որոնց զոհ գնացին մեր բազմաթիվ հայրենակիցներ, եւս մեկ անգամ ցույց տվեցին Ադրբեջանի իսկական դեմքը, ինչպես նաեւ ապացուցեցին, որ ցեղասպանությունները կարող են կրկնվել, քանի դեռ աշխարհը չի դատապարտել նախկինում նման հանցագործություն կատարածներին: Հարգելի գործընկերներ, խնդրում եմ մեկ րոպե լռությամբ հարգել ազգային խտրականության եւ թշնամանքի զոհ դարձած մեր բոլոր հայրենակիցների հիշատակը»:

Այնուհետեւ պատգամավորները ողջունել են ԱԺ նիստի աշխատանքին հետեւող, ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում խորհրդարան այցելած Երեւանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցի ուսուցիչներին եւ աշակերտներին:

ՀՀ պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանը երկրորդ ընթերցմամբ քննարկման է ներկայացրել «ՀՀ զինված ուժերի կայազորային եւ պահակային ծառայությունների կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է նաեւ «ՀՀ զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նախագծերի վերաբերյալ ԱԺ գլխադասային հանձաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Էդմոն Մարուքյանը:

ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը երկրորդ ընթերցմամբ քննարկման է ներկայացրել «Բնակարանային կրեդիտավորման մասին» օրենքի նախագիծը՝ կից փաթեթով:

ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Գագիկ Մելիքյանը: Հիմնական եւ հարակից զեկուցողների գնահատմամբ՝ փաթեթի ընդունումը դրական ազդեցություն կունենա հիփոթեքային շուկայի զարգացման եւ աշխուժացման վրա:

ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանի ներկայացմամբ երկրորդ ընթերցմամբ քննարկվել է «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը՝ կից փաթեթով:

«Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ 2016 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված «Հայաստան-Վրաստան սահմանային տարածաշրջանային ճանապարհի /Մ6 Վանաձոր-Բագրատաշեն/ բարելավման ծրագիր»/ընթացիկ գործառնություններ/ համաձայնագիրը քննարկման է ներկայացրել ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Արթուր Առաքելյանը: Համաձայնագրով նախատեսվում է Հայաստանին տրամադրել 44,037,000 եվրո գումարի չափով վարկ: Ծրագրով կբարելավվի ՀՀ տարածքում Մ6 մայրուղու Վանաձոր-Բագրատաշեն հատվածի տրանսպորտային արդյունավետությունն ու անվտանգությունը: Հիմնական զեկուցողը տեղեկացրել է, որ վարկը տրամադրվելու է 22 տարով, ֆինանսների նախարարության կողմից սահմանված լողացող տոկոսադրույքով: Ծրագրի աշխատանքները նախատեսվում է ավարտել 2020 թվականին:

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Շիրակ Թորոսյանը:

Դրական էր նաեւ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի եզրակացությունը:

ԱԺ ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի նախագահ Սուքիաս Ավետիսյանը տեղեկացրել է, որ ՀՀ ՎՊ նախագահ է նշանակվել Լեւոն Յոլյանը. քվեարկությանը մասնակցել է 101 պատգամավոր, որից 99-ը կողմ են քվեարկել, 2 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել:

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն իր եւ Ազգային ժողովի անունից շնորհավորել է ՎՊ նորընտիր նախագահին՝ հույս հայտնելով, որ ՎՊ նախագահն ԱԺ պատգամավորների եւ իր ղեկավարած կառույցի հետ համատեղ իր գործունեությունը կծառայեցնի ի նպաստ մեր երկրի զարգացման ու հզորացման:

ՎՊ նորընտիր նախագահ Լեւոն Յոլյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ Նախագահին՝ վստահության եւ իր թեկնածությունն առաջադրելու համար: Նա ընդգծել է, որ պատգամավորների կողմից տրված գնահատականները պարտավորեցնող են եւ հավելել, որ կանի հնարավորը կարճ ժամանակահատվածում Ազգային ժողովի եւ կառավարության հետ համագործակցված աշխատանքի արդյունքում հաջողություններ գրանցելու համար:

Երկրորդ ընթերցման ընթացակարգով քննարկվել են ՀՀ կառավարության ներկայացրած «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության եւ սոցիալական ներառման մասին», «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Էլեկտրոնային փաստաթղթի եւ էլեկտրոնային թվային ստորագրության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին», «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Քրեակատարողողական ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Բնապահպանական իրավախախտումների հետեւանքով կենդանական եւ բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծերը, ՀՀ կառավարության եւ ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի հեղինակած «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը, ՀՀ կառավարության հեղինակած «Տեխնիկական կանոնակարգման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից օրենսդրական փաթեթը, «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «ՀՀ քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը, «Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից օրինագծերի փաթեթը:

Առաջին ընթերցմամբ քննարկվել է ՀՀ կառավարության ներկայացրած «Ճարտարապետական գործունեության մասին», «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթը: Ըստ հիմնական զեկուցող, ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանի՝ օրինագծով փորձ է արվում կարգավորել ՀՀ-ում ճարտարապետական գործունեությանն առնչվող իրավահարաբերությունները, սահմանել «ՀՀ ճարտարապետների պալատի»՝ որպես հասարակական միավորման առանձին տեսակի կազմակերպական-իրավական ձեւը եւ դրա գործունեության ընդհանուր հիմունքներն ու առանձնահատկությունները:

Սահմանվում է «արտոնագրված ճարտարապետ» հասկացությունը: Ըստ այդմ՝ արտոնագրված ճարտարապետը ֆիզիկական անձ է, ով ստացել է ճարտարապետական բարձրագույն կրթություն եւ օրենքով սահմանված արտոնագիր, որն իրավունք է տալիս նրան ինքնուրույն իրականացնելու ճարտարապետական մասնագիտական գործունեություն:

Նախագծի մշակման նպատակն է ապահովել կառուցապատվող միջավայրի, շենքերի ու շինությունների հարմարավետությունը, անվտանգությունն ու հուսալիությունը, ճարտարապետների իրավունքների եւ օրինական շահերի պաշտպանությունը, ինչպես նաեւ քաղաքացու եւ հասարակության պաշտպանվածությունը ճարտարապետության ոլորտում ոչ արհեստավարժ գործունեության բացասական հետեւանքներից: Օրինագծի ընդունմամբ ակնկալվում է ճարտարապետական գործունեության մասնագիտական որակի բարձրացում, բնագավառում առողջ մրցակցության ստեղծում:

ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը քննարկման է ներկայացրել «Գյուղատնտեսական տեխնիկայի շահագործման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը՝ կից փաթեթով, որի ընդունումը պայմանավորված է ՀՀ-ում իրականացվող տեսչական բարեփոխումներով, պետական մարմինների օպտիմալացման արդյունքում ՀՀ գյուղատնտեսության նախարարության գյուղտեխնիկայի պետական տեսչության լուծարմամբ եւ գյուղտեխնիկայի պետական համարանիշի եւ գյուղատնտեսական տեխնիկայի վարման իրավունքի վկայականի տրամադրման գործառույթներն այլ պետական մարմնի փոխանցելու գործընթացը սահմանված կարգով իրականացնելու անհրաժեշտությամբ:

ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանը քննարկման է ներկայացրել 2016 թ. նոյեմբերի 10-ին Դուբայում ստորագրված «ՀՀ կառավարության եւ Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության միջեւ անվտանգության բնագավառում համագործակցության եւ ահաբեկչության դեմ պայքարի մասին» համաձայնագիրը: Նշվել է, որ համաձայնագրի վավերացումը կնպաստի կողմերի միջեւ բարեկամության եւ համագործակցության կապերի զարգացմանը, անվտանգության պահպանմանն ու հանցավորության դեմ պայքարի ոլորտներում համագործակցության խորացմանը:

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը:

Երկրորդ ընթերցումով քննարկվել են նաեւ ՀՀ կառավարության հեղինակած «Սեյսմիկ պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը, «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Փրկարար ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթը, «Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» եւ «ՀՀ հարկային օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրինագծերի փաթեթը, «ՀՀ տոների եւ հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագիծը:

Նիստի վերջին մեկ ժամը «ԱԺ կանոնակարգ» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ տրամադրվել է պատգամավորների հայտարարություններին:


28.02.2017
Բաց դաս Ազգային ժողովում
Փետրվարի 28-ին ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում ՀՀ Ազգային ժողով էին այցելել Երեւանի Նիկոլ Աղբալյանի անվան համար 19 դպրոցի մի խումբ ուսուցիչներ եւ աշակերտներ: Երեխաները շրջել են Ազգային ժողովի շենքում, լսել կառույցի ստեղծման պատմությունը եւ ներկա գտնվել Ազգային ժողովի քառօրյա նիստին՝ հետեւելով օրենս...

28.02.2017
Եվրոպական խորհրդարանի ԵՄ-Հայաստան եւ ԵՄ-Ադրբեջան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի (ԽՀՀ) համանախագահ Սաջջադ Քարիմի հայտարարությունը
Լոնդոն-Բրյուսել, 25 փետրվարի, 2017 թ. Ադրբեջանի գլխավոր դատախազի կողմից այս շաբաթ Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ Էլենի Թեոխարուսի, Ֆրանկ Էնգելի եւ Յարոմիր Շտետինայի նկատմամբ հայտարարվել է միջազգային հետախուզում՝ նրանց կողմից Լեռնային Ղարաբաղ այցելության եւ իրենց գործելակերպով ինքնահռչակ պետական...