Տպել
25.02.2017
Գալուստ Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ժողովրդական արտիստուհի Ռաիսա Մկրտչյանին
1 / 1

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ժողովրդական արտիստուհի Ռաիսա Մկրտչյանին:
 
Ուղերձում մասնավորապես ասված է.

«Ձեր անկրկնելի կատարումները, որոնք հնչել են տարբեր հայտնի համերգասրահներում, տարիներ շարունակ գեղարվեստական բարձր ճաշակ են ձեւավորել` դառնալով մեր մշակույթի եւ մասնավորապես էստրադային արվեստի ամենապայծառ էջերը:

Ձեր ձայնի ինքնատիպ հնչողությունը, արտիստական առանձնահատուկ հմայքը սիրում եւ հիշում են երգարվեստի բազմաթիվ սիրահարներ Հայաստանում ու նրա սահմաններից դուրս»:

Ազգային ժողովի նախագահը հոբելյարին մաղթել է առողջություն, բարեկեցություն եւ ստեղծագործական շարունակական եռանդ: