Տպել
24.02.2017
Տեղի է ունեցել ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը
1 / 3

Փետրվարի 24-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը վարել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը:

Քննարկվել են հինգերորդ գումարման Ազգային ժողովի տասնմեկերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ փետրվարի 27-ից մարտի 2-ի ԱԺ քառօրյա նիստերի օրակարգի մասին որոշումների նախագծերը:

ԱԺ տասնմեկերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագծում ընդգրկվել են 12 հարց, 6 միջազգային պայմանագիր: ԱԺ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգի որոշման նախագծում ընդգրկվել են 139 հարց, 28 միջազգային պայմանագիր:

Հինգերորդ գումարման ԱԺ տասնմեկերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ փետրվարի 27-ից մարտի 2-ի ԱԺ նիստերի օրակարգի մասին որոշումների նախագծերի քվեարկությունը տեղի կունենա Ազգային ժողովի փետրվարի 27-ի նիստում:


24.02.2017
Հանդիպում խորհրդարանում
Փետրվարի 24-ին ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Թիմուր Ուրազաեւին: Ողջունելով դեսպանին խորհրդարանում՝ Արտակ Զաքարյանը կարեւորել է միջխորհրդարանական հար...

24.02.2017
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները նիստեր են գումարել
Փետրվարի 24-ին նիստեր են գումարել ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները: ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը Հակոբ Հակոբյանի նախագահությամբ կայացած նիստում քննարկել եւ դրական եզրակացություն է տվել մի շարք օրենսդրական նախաձեռնությունների, որոնք երկրորդ ընթերցմամբ քննարկվելու համար կընդգրկվեն ԱԺ քառօրյ...