National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
23.2.2017

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28
 
23.02.2017
Պարգեւատրում Ազգային ժողովում
1 / 9

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը փետրվարի 23-ին հասարակական եւ քաղաքական կյանքում ունեցած ակտիվ մասնակցության համար ՀՀ Ազգային ժողովի պատվո մեդալով պարգեւատրել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանին: Նույն հանձնաժողովի փորձագետ Մարիա Վարդանյանը ԱԺ նախագահի կողմից պարգեւատրվել է Ազգային ժողովի պատվոգրով: Հասարակական եւ քաղաքական կյանքում ունեցած մասնակցության համար ԱԺ պատվոգրով եւ ԱԺ նախագահի շնորհակալագրով պարգեւատրվել են ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովին կից երիտասարդական խորհրդարանի անդամներ Վարդուհի Սարգսյանը, Դիանա Ղազարյանը, Կարեն Ամիրյանը, Ռուբեն Թովմասյանը, Հարություն Ազգալդյանը, Կառլեն Խաչատրյանը, Վահագն Վարագյանը, Գոհար Մկոյանը, Ավետիք Հարությունյանը, Մակար Եղիազարյանը,    Հայկ Դերձյանը, Լիլիթ Հարությունյանը, Հովսեփ Հովեյանը, Սմբատ Ղահրամանյանը, Գոհար Տեպոյանը, Աննա Մկրտչյանը, Արման Կարապետյանը, Գրիշա Ամիրխանյանը, Նաիրի Բալաբեկյանը, Խաչիկ Բեկյանը, Խաչատուր Մարգարյանը, Հայկ Սարգսյանը, Վարդան Սողոմոնյանը, Լուսինե Փիրոյանը, Րաֆֆի Քարամյանը, Հուրի Բաղդասարյանը, Հռիփսիմե Բոչոլյանը, Հովհաննես Թորոսյանը, Տիգրան Խաչիկյանը, Արտաշես Խալաթյանը, Աշոտ Ծորմուտյանը, Կարապետ Կոգարովը, Հասմիկ Հովակիմյանը, Յունոնա Մարտիրոսյանը, Տիգրան Նաղդալյանը, Հարություն Չոբանյանը, Վալյա Ստեփանյանը, Ազատուհի Սիմոնյանը, Սուրեն Վարոսյանը, Աննա Օհանյանը եւ Հովհաննես Հարությունյանը:

ԱԺ նախագահը պարգեւատրվածներին մաղթել է նորանոր հաջողություններ ուսման եւ աշխատանքի մեջ՝ հորդորելով սովորել, աշխատել, ծառայել  ի շահ հայրենիքի շենացման ու կայացման: 
 


23.02.2017
Ազգային ժողովում բացվել է «Ազատությունն այլընտրանք չունի. անկախություն» ցուցահանդեսը
Ազգային ինքնորոշման զարթոնքի եւ Արցախի անկախացման փետրվարյան շարժմանն ընդառաջ փետրվարի 23-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի հովանավորությամբ Ազգային ժողովի նիստերի դահլիճին կից սրահում բացվել է «Ազատությունն այլընտրանք չունի. անկախություն» խորագրով արցախցի երիտասարդ ստեղծագործողների ցուցահանդե...

23.02.2017
Հանդիպում խորհրդարանում
Փետրվարի 23-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը, պատվիրակության անդամներ Նաիրա Զոհրաբյանը, Միքայել Մելքումյանը եւ Սամվել Ֆարմանյանը հանդիպել են Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության պատվիրակության անդամների հետ, ովքեր փետրվարի 21...

23.02.2017
Գալուստ Սահակյանն ընդունել է ԵԽԽՎ-ի դիտորդական առաքելություն իրականացնող պատվիրակության անդամներին
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը փետրվարի 23-ին ընդունել է ԵԽԽՎ-ի դիտորդական առաքելություն իրականացնող պատվիրակության անդամներին, ովքեր մեր երկիր են այցելել առաջիկայում կայանալիք խորհրդարանական ընտրության նախընտրական փուլի դիտարկման առաքելությամբ: Ողջունելով հյուրերին ՀՀ Ազգային ժողովում` խորհրդարանի...

23.02.2017
Հայտարարություն
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու մասին ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ` 1. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության տեղեկատվության միջոց...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am