Տպել
21.02.2017
«Արցախի խնդրի արդար եւ հայանպաստ լուծումը բոլորիս գերխնդիրն է». Էդուարդ Շարմազանով
1 / 2

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 20-ին հանդիպել է Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի հետ: Կողմերը կարեւորել են ժողովրդավարական գործընթացների զարգացումն Արցախում: Պարոն Շարմազանովը նշել է. «Արցախի խնդրի արդար եւ հայանպաստ լուծումը բոլորիս գերխնդիրն է: Դուք ապացուցել եք, որ անշեղորեն ընթանում եք անկախ եւ ազատ երկիր կառուցելու ճանապարհով, իսկ ցանկացած համապետական հանրաքվե եւ ընտրություն եւս մեկ ապացույց են, որ խանական Ադրբեջանի հարեւան Արցախում ժողովրդավարությունն այլընտրանք չունի»:


21.02.2017
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովում քննարկվել է «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը
ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովն Էլինար Վարդանյանի նախագահությամբ կայացած հերթական նիստում փետրվարի 21-ին քննարկել եւ ԱԺ հինգերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի օրակարգում ընդգրկվելու համար դրական եզրակացություն է տվել «Փաստաբանության մ...

21.02.2017
Գալուստ Սահակյանն ընդունել է Հայաստանում Եգիպտոսի դեսպանին
Փետրվարի 21-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանն ընդունել է Հայաստանում Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Թարեք Մաաթիին: Ողջունելով դեսպանին ՀՀ Ազգային ժողովում՝ Գալուստ Սահակյանը նշել է, որ Հայաստանը եւ Եգիպտոսն ունեն պատմական ընդհանրություններ եւ ժողովուրդների մի...

21.02.2017
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի շնորհավորական ուղերձը Մայրենի լեզվի օրվա առթիվ
«Սիրելի հայրենակիցներ, շնորհավորում եմ Մայրենի լեզվի օրվա առթիվ: Դարերի ու փորձությունների միջով միմյանց ենք փոխանցել մայրենի լեզվի լույսը, լույս, որը չկարողացան հանգցնել ոչ միայն պատերազմները, այլեւ առայսօր էլ սեփական լեզուն ու գիրը չունեցող եւ փոխարենն ուրիշից գողացածն օգտագործող ոմանց բռնությունն...