Տպել
08.02.2017
Բաց դասը վարել է ՀՀ ԱԺ նախագահը
1 / 4

Փետրվարի 8-ին ՀՀ ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում խորհրդարան էին այցելել Երեւանի պետական հումանիտար-տեխնիկական քոլեջի ուսանողներն ու դասախոսները: Հյուրերը նախ շրջել են խորհրդարանի շենքում, հետեւել են քառօրյա նիստերի աշխատանքին, ապա մասնակցել «Բաց դասի», որը վարել է ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:

Հանդիպումն անցել է հիմնականում հարցուպատասխանի ձեւաչափով: Ուսանողներն իրենց հետաքրքրող հարցերն են ուղղել ԱԺ նախագահին, որոնց նա սիրով պատասխանել է:

Հարցերը հիմնականում վերաբերել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին, խորհրդարանական կառավարման մոդելի առավելություններին, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը, ՀՀ արտաքին պարտքի մարման հեռանկարին:

«Բաց դասի» ավարտին խորհրդարան այցելած հյուրերը նիստերի դահլիճում լուսանկարվել են ԱԺ նախագահի հետ:


08.02.2017
Խորհրդարանը շարունակել է քառօրյա նիստերի աշխատանքը
ՀՀ Ազգային ժողովը փետրվարի 8-ին շարունակել է քառօրյա նիստերի աշխատանքը՝ քվեարկությամբ ընդունելով նախորդ օրը քննարկված օրինագծերը: Խորհրդարանականները ողջունել են նիստի աշխատանքին հետեւող, ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում խորհրդարան այցելած Երեւանի պետական հումանիտար-տեխնիկական քոլեջի ուսանողների...

08.02.2017
Գրքի շնորհանդես ՀՀ Ազգային ժողովում
Փետրվարի 8-ին ՀՀ Ազգային ժողովում տեղի է ունեցել ՀՀ ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանյանի հեղինակած «Հայ-թուրքական փոխհարաբերությունները եւ ինֆորմացիոն պատերազմը 1991-2016 թթ.» գրքի շնորհանդեսը, որին ներկա են եղել ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ԱԺ պատգամավորներ, աշխատակազմի անդամներ, լրագրողներ: ԱԺ ...