National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
31.1.2017

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31
 
31.01.2017
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերում
1 / 2

Հունվարի 31-ին նիստեր են գումարել ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները:

ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը Գագիկ Մինասյանի նախագահությամբ առաջին ընթերցմամբ քննարկել է Էլինար Վարդանյանի, Ստեփան Մարգարյանի, Վահե Հովհաննիսյանի, Թեւան Պողոսյանի հեղինակած «Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը: Ըստ հիմնական զեկուցող Էլինար Վարդանյանի՝ նախագծով առաջարկվում է օրենքի 26-րդ հոդվածով սահմանված աուդիտորական ծառայությունների իրականացման լիցենզավորման պահանջներում սահմանել կազմակերպության կողմից երկու որակավորված աուդիտոր ունենալու պահանջ՝ ներկայում գործող օրենքի համաձայն հինգ որակավորված աուդիտոր ունենալու պահանջի փոխարեն:

Նախագծի վերաբերյալ կառավարության եզրակացությունը ներկայացրել է ՀՀ ֆինանսների փոխնախարար Դավիթ Անանյանը: Նա տեղեկացրել է, որ կառավարությունը նպատակահարմար չի համարում նախաձեռնության ընդունումը, քանի որ նախարարության կողմից մշակվում է աուդիտորական գործունեության ոլորտի կարգավորման նոր օրենսդրական փաթեթ, որով նախատեսվում է ներդնել աուդիտորական ծառայությունների որակի նկատմամբ վերահսկողության արդյունավետ համակարգ, վերանայել աուդիտորական կազմակերպությունների լիցենզավորման գործընթացը, ինչպես նաեւ անհրաժեշտության դեպքում փոփոխել աուդիտորների՝ պահանջվող նվազագույն թիվը:

Հանձնաժողովում նախաձեռնությունը չի ստացել դրական եզրակացություն. այն կընդգրկվի նստաշրջանի օրակարգի նախագծում:

ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանն առաջին ընթերցմամբ ներկայացրել է կառավարության հեղինակած «Բնակարանային հիփոթեքային կրեդիտավորման մասին» եւ կից ներկայացված օրինագծերի փաթեթը: Ըստ հիմնական զեկուցողի՝ փաթեթի ընդունումը հնարավորություն կտա հիփոթեքային վարկերի տրամադրման պայմանների եւ կարգի վերաբերյալ միասնական կանոնների սահմանման միջոցով առավել լիարժեք դարձնել հիփոթեքային վարկավորման ոլորտում սպառողների իրավունքների եւ օրինական շահերի պաշտպանությունը, ինչպես նաեւ անխոչընդոտ իրականացնել հիփոթեքային վարկի տրամադրման եւ հետագա սպասարկման հետ կապված տարբեր ընթացակարգերը: Նշվել է, որ առաջարկվող փոփոխությունները կնպաստեն լուծել հասարակության առավել լայն զանգվածների համար բնակարան ձեռք բերելու սոցիալական խնդիրը:

Փաթեթն ստացել է դրական եզրակացություն՝ ԱԺ հինգերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում ընդգրկվելու համար:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ 2016 թվականի հոկտեմբերի 17-ին եւ 2016 թվականի նոյեմբերի 11-ին ստորագրված «Վարկային համաձայնագրերում փոփոխություններ կատարելու մասին» (հատուկ գործառնություններ) նամակ-համաձայնագիրը: Փաստաթղթով Հայաստանը համաձայնում է փոփոխություններ կատարել Ասիական զարգացման բանկի հետ կնքված եւ համաձայնագրի առդիրում թվարկված 11 վարկային համաձայնագրերում՝ պարտավորվելով վարկային տոկոսները վճարել ԱԶԲ-ին նոր՝ փոփոխված տոկոսադրույքներով:

Համաձայնագիրը հանձնաժողովի դրական եզրակացությամբ կներկայացվի խորհրդարանի վավերացմանը:

ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Հակոբ Հակոբյանի նախագահությամբ առաջին ընթերցումով քննարկվել է «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:

Առաջարկվում է սահմանել, որ ծառայողական բնակելի տարածությունում բնակվող կամ բնակելի տարածությունների վարձակալության համար դրամական փոխհատուցում ստացող զինծառայողի դեպքում զինծառայողի ընտանիքի անդամ են համարվում նաեւ այլ վայրում բնակվող ծնողները:

«Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Ներդրումային ֆոնդերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը եւս քննարկվել է առաջին ընթերցումով: ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը նշել է, որ նախագծերի ընդունման արդյունքում կհստակեցվի կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչների եւ այլ անձանց կողմից ֆոնդի մասնակիցներին պատճառված վնասների հատուցման գործընթացը: Կառավարիչը եւ պահառուն հնարավորություն կունենան նաեւ հատուցումն իրականացնել համապատասխան ֆոնդին դրամական եղանակով վճարելու միջոցով:

Տնտեսության համար կենսաթոշակային խնայողությունների հասանելիությունը բարձրացնելու նպատակով մեղմացվում է մասնավոր բաժնեմասնակցային կամ վենչուրային ֆոնդերում ներդրումների սահմանափակումը: Նախագծերով այն սահմանվում է կենսաթոշակային ֆոնդի ակտիվների առավելագույնը 10 տոկոսի չափով՝ գործող 2 տոկոսի փոխարեն, ինչը զարգացման մեծ ներուժ ունեցող ոլորտներում կենսաթոշակային կուտակումների հաշվին ներդրումների զգալի խթան է պարունակում:

Նախագծերով հնարավորություն է տրվում բարձր եկամուտ ստացող անձանց կատարելու եկամտի 5 տոկոսը գերազանցող չափով սոցիալական վճարներ՝ համախառն եկամտի 10 տոկոսի չափով կուտակային հատկացում ստանալու համար:

Օրենքների նախագծերով հնարավորություն է տրվում անձանց էլեկտրոնային եղանակով ստանալ կենսաթոշակային հաշվի վերաբերյալ տարեկան հաշվետվություն՝ մասնակիցների ռեեստրը վարողին առանց լրացուցիչ դիմում ներկայացնելու:

Քննարկված հարցերը հանձնաժողովի դրական եզրակացությամբ կընդգրկվեն ԱԺ գարնանային նստաշրջանի եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում:


31.01.2017
Ճապոնիայի վարչապետ Շինձո Աբեն պատրաստ է զարգացնել հայ-ճապոնական հարաբերությունները
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած խորհրդարանական պաշտոնական պատվիրակությանը հունվարի 30-ին ընդունել է Ճապոնիայի վարչապետ Շինձո Աբեն: Հանդիպման ընթացքում վարչապետը գոհունակությամբ փաստել է, որ հայ-ճապոնական խորհրդարանական փոխգործակցությունը վերջին տարիներին զարգացման կարեւոր փուլ է թեւակոխել,...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am