Տպել
30.01.2017
ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Նաիրա Կարապետյանի ելույթը ԵԽԽՎ նիստում
1 / 1

«Հարգելի գործընկերներ, ես վստահ էի, որ Ադրբեջանը հերթական անգամ բաց չի թողնելու հնարավորությունը այստեղ՝ Եվրոպայի խորհրդում՝ աղավաղելու ճշմարտությունը, հերքելու փաստերը եւ հերթական անգամ մնալու է անպատիժ եւ անգամ չի արժանանալու ամոթանքի:

Հենց սա է պատճառը, որ ես ուզում եմ ձեզ ներկայացնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության պաշտոնական երկու հաղորդագրություն:

Առաջինը` դեկտեմբերի 29-ի վաղ առավոտյան ադրբեջանական զինուժը դիվերսիոն ներթափանցման փորձ է կատարել՝ անցնելով Հայաստանի պետական սահմանի հարավ-արեւելյան մասը եւ հարձակում կատարել Տավուշի մարզի Չինարի գյուղի ուղղությամբ:

Եվ երկրորդ՝ դիվերսիոն հարձակումից հետո ադրբեջանական կողմը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ՝ փորձելով կատարվածի պատասխանատվությունը գցել հայկական կողմի վրա:

Ադրբեջանի ներթափանցման ապացույց է այն փաստը, որ դիվերսանտները հենց թիկունքից են սպանել հայ զինծառայողներին, մինչ վերջիններս լվացվում էին:

Հարգելի գործընկերներ, եւս մեկ անգամ պետք է ձեր ուշադրությունը հրավիրեմ, որ վերը նշված հարձակումը տեղի է ունեցել Ադրբեջանի հետ Հայաստանի պետական սահմանին, այլ ոչ թե Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի շփման գծում: Ադրբեջանական կողմը, ձեռնարկելով այս քայլը, կայացրել է քաղաքական որոշում եւ իրականացրել է այն:

Ադրբեջանը, հանդիսանալով Եվրոպայի խորհրդի անդամ, խախտել է ոչ միայն խորհրդի անդամ դառնալու ժամանակ իր ստանձնած պարտավորությունները, այլ նաեւ խախտել է ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ պայմանավորվածությունը` բարեխիղճ բանակցությունների սկզբունքը: Ադրբեջանը խախտել է միջազգային իրավունքի մի շարք սկզբունքներ՝ ամրագրված ՄԱԿ-ի կանոնադրության մեջ, 1970թ. ստորագրված Միջազգային իրավունքի սկզբունքներին վերաբերող հռչակագրի պետությունների միջեւ բարեկամական հարաբերությունները եւ համագործակցության հիմունքները, նաեւ՝ 1975թ. Հելսինկյան եզրափակիչ ակտը:

Եվ ամենակարեւորը՝ Ադրբեջանը խախտել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան, որտեղ առաջին հերթին գերակայում է կյանքի իրավունքի սկզբունքը:

Հարգելի գորընկերներ, անպատժելիությունը ծնում է նոր հանցագործություններ: Հետեւաբար մեզ անհրաժեշտ են համատեղ եւ համաձայնեցված գործողություններ՝ այս բռնությունն ընդմիշտ չեզոքացնելու համար: Մենք բոլորս հավաքվել ենք այստեղ` ԵԽԽՎ-ում, զարգացնելու ժողովրդավարական արժեքները: Եվ մենք իրավունք չունենք աչք փակել ցանկացած պետության կողմից մարդու իրավունքների եւ խաղաղության նկատմամբ ոտնձգությունների դեմ:

Մենք պետք է մշտապես արժանի եւ կոշտ պատասխան տանք այսպիսի դրսեւորումներին, որպեսզի կատարենք մեր ստանձնած պարտավորությունները՝ որպես ԵԽ անդամ երկրներ»:


30.01.2017
ՀՀ ԱԺ նախագահին ընդունել է Ճապոնիայի Ազգային դիետի Ներկայացուցիչների պալատի նախագահը
Պաշտոնական այցով Ճապոնիայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակությանը հունվարի 30-ին ընդունել է Ճապոնիայի Ազգային դիետի Ներկայացուցիչների պալատի նախագահ Տադամորի Օշիման:Ողջունելով ՀՀ ԱԺ պատվիրակությանը՝ Ճապոնիայի Ազգային դիետի Ներկայացուցիչների պալատի նախագահ Տադամորի Օշիման ...