Տպել
20.01.2017
Շարունակվել են ՀՀ խորհրդարանական պատվիրակության հանդիպումներն Իսրայելում
1 / 4

Հունվարի 19-ին ՀՀ խորհրդարանական պատվիրակությունը եւ նրա կազմում Իսրայել մեկնած մի շարք հասարակական գործիչներ մասնակցել են Հայաստան-Իսրայել հասարակական միջազգային երկրորդ համաժողովին, որը տեղի է ունեցել Թել Ավիվում:

Միջոցառման բացմանը ելույթներով հանդես են եկել Հայաստանի եւ Իսրայելի միջեւ խորհրդարանական բարեկամական խմբերի ղեկավարներ Թալի Պլոսկովը եւ Արտակ Զաքարյանը: Համաժողովի աշխատանքները համակարգել են Հայկ Քոթանջյանը եւ Ալեքսանդր Ցինկերը: Համաժողովին նախորդող երեք օրերին հայկական եւ հրեական կողմերի համապատասխան ոլորտների ներկայացուցիչներն ունեցել են մի շարք քննարկումներ:

Առանձնացվել են ոլորտային մի շարք ծրագրեր, որոնց շուրջ առաջիկայում համատեղ կիրականացվեն աշխատանքներ:

Նախատեսվել է հաջորդ համաժողովն անցկացնել Երեւանում՝ ապրիլին, իսկ մինչ այդ ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում նախատեսվում են իրականացնել համատեղ աշխատանքներ:


20.01.2017
ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հանդիպել է Ղազախստանի դեսպանի հետ
ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հունվարի 20-ին հանդիպել է ՀՀ-ում Ղազախստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Թիմուր Ուրազաեւի հետ: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են տարածաշրջանում տիրող իրավիճակին: Կարեւորվել են կայունությունն ու խաղաղությունը տարածաշրջանում եւ  այդ ուղղությամբ երկու երկր...