National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
19.1.2017

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31
 
19.01.2017
Խորհրդարանական պատվիրակության աշխատանքային հանդիպումներն Իսրայելում
1 / 3

Հունվարի 17- ին սկսվել է ՀՀ խորհրդարանական ընդլայնված պատվիրակության այցն Իսրայելի Պետություն՝ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, Հայաստան-Իսրայել բարեկամական խմբի ղեկավար Արտակ Զաքարյանի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում են բարեկամական խմբի անդամներ, ԱԺ պատգամավորներ Վահրամ Մկրտչյանը, Կարեն Սարիբեկյանը, Տաճատ Վարդապետյանը եւ Կարեն Շահմուրադյանը:

Ազգային ժողովի եւ Կնեսետի բարեկամական խմբերի համատեղ նախաձեռնությամբ նախորդ տարի՝ սեպտեմբերի 24-ին, Երեւանում հիմնադրվել է «Հայ-իսրայելական հասարակական միջազգային ֆորումը», որի նպատակն է աջակցել եւ հարթակ ստեղծել երկու երկրների հասարակությունների միջեւ ամենատարբեր ոլորտներում համագործակցության համար: Երկրորդ ֆորումին մասնակցելու նպատակով հայաստանյան պատվիրակության կազմում Իսրայել են մեկնել նաեւ ֆորումի համանախագահ քաղաքագիտության դոկտոր, պրոֆեսոր, գեներալ-լեյտենանտ Հայկ Քոթանջյանը, Երեւանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր, բժշկագիտության դոկտոր, պրոֆեսոր Արմեն Մուրադյանը, Հայաստանի Հանրային ռադիոյի տնօրենի խորհրդական, BBC ռուսական ծառայության լրագրող, մշակութաբան Մարկ Գրիգորյանը, Տեղեկատվական եւ հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության գործադիր տնօրեն Լիլիթ Գեւորգյանը, ՀՀ վարչապետի խորհրդական, Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Խաչատուրյանը, Իսրայել-Հայաստան առեւտրի պալատի տնօրեն Սուրեն Շահնազարյանը, Հայաստանում հրեական համայնքի ղեկավար Ռիմա Ֆելլեր-Վարժապետյանը, Հայաստանում Իսրայելի Պետության պատվավոր գլխավոր հյուպատոս Աշոտ Շահմուրադյանը:

Հունվարի 17-ին պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Թել Ավիվի «Ասուտ» առողջապահական համալիրի ղեկավարության, բժշկական անձնակազմի, անվանի բժիշկների, ինչպես նաեւ բժշկական կրթության պատասխանատուների հետ, որի արդյունքում ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ, որոնք մասնավորապես վերաբերում են հիվանդանոցային կառավարմանը, օնկոլոգիային եւ քիմիոթերապիային: Քննարկվել է նաեւ այն հարցը, ըստ որի հայկական կողմից յուրաքանչյուր կրթական մոդուլի ընտրության դեպքում, այն ունենա Հայաստանի պահանջներին համահունչ ծրագրեր:

Այցելության ընթացքում կողմերը կարեւորել են նաեւ մշակութային փոխադարձ ծրագրերի իրագործումը: Հանդիպումների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել Էլիյա Կահվեջյանի՝ Երուսաղեմը 1930-ականներին արտացոլող լուսանկարների ցուցահանդեսի կազմակերպման եւ նախապատրաստման շուրջ:

Բիզնես ոլորտի շրջանակում պատվիրակության անդամներն ունեցել են մի շարք հանդիպումներ, որոնց արդյունքում փորձ է արվել բացահայտել համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները թե՛ ներդրումների եւ թե՛ հետազոտությունների ոլորտներում: Հանդիպումներ են եղել «Նեշեր» գործարանում, «Կֆար – Վիտկին» գյուղատնտեսական կիբուցում, «Կորետ» իսրայելական տնտեսական զարգացման հիմնադրամի տնօրինության, ինչպես նաեւ Ինվեստիցիոն բանկի ներկայացուցիչների հետ:

Հանդիպումներ են եղել նաեւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի իսրայելական մի շարք ներկայացուցիչների հետ: Վերոհիշյալ հանդիպումները հիմնականում կրել են ճանաչողական բնույթ, որի ընթացքում քննարկվել են համագործակցության հնարավորությունները եւ համատեղ ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր:

Հանդիպումներին մասնակցել են նաեւ Իսրայելի Պետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Մելքոնյանը եւ Իսրայելի Պետությունում ՀՀ պատվավոր հյուպատոս Ցոլակ Մոմջյանը:


19.01.2017
Արտակ Զաքարյանի գլխավորած պատվիրակության հանդիպումն Իսրայելի Պետության Կնեսետի խոսնակ Յուլի Էդելշտեյնի հետ
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի գլխավորած պատվիրակությանն ընդունել է Իսրայելի Պետության Կնեսետի խոսնակ Յուլի Էդելշտեյնը: Ողջունելով հայկական պատվիրակությանը` Յուլի Էդելշտեյնը կարեւորել է միջխորհրդարանական կապերի զարգացումը, հայ եւ հրեա ժողովուրդների միջե...

19.01.2017
Խորհրդարանական պատվիրակության հանդիպումներն Իսրայելի Կնեսետում
Իսրայելի Պետության Կնեսետի հրավերով հունվարի 18-ին տեղի է ունեցել ՀՀ խորհրդարանական ընդլայնված պատվիրակության այցը Կնեսետ` ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, Հայաստան-Իսրայել բարեկամական խմբի ղեկավար Արտակ Զաքարյանի գլխավորությամբ: Կնեսետում խորհրդարանական պատվիրակությունը հ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am