National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
18.1.2017

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31
 
18.01.2017
ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է Բուլղարիայի նորանշանակ դեսպանին
1 / 2

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հունվարի 18-ին ընդունել է ՀՀ-ում Բուլղարիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Մարիա Պավլովա Ցոցորկովա-Կայմակտչիեւային:

Շնորհավորելով դեսպանին պաշտոնի ստանձնման կապակցությամբ` խորհրդարանի ղեկավարը համոզմունք է հայտնել, որ նրա առաքելության ընթացքում հայ-բուլղարական հարաբերություններն էլ ավելի կզարգանան եւ կխորանան:

Գալուստ Սահակյանի խոսքով` երկու ժողովուրդների միջեւ վաղեմի բարեկամությունը, մշակութային բազմաթիվ առնչությունները նպաստավոր հիմք են հայ-բուլղարական հարաբերությունների զարգացման համար:

Երկկողմ հարաբերությունների ամրապնդման եւ համագործակցության խորացման տեսանկյունից ԱԺ նախագահը կարեւորել է խորհրդարանական դիվանագիտության դերը, ինչպես նաեւ՝ Հայաստան-ԵՄ համագործակցությունը` Արեւելյան գործընկերության շրջանակում:

Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցում խորհրդարանի ղեկավարը կարեւորել է Բուլղարիայի հավասարակշռված դիրքորոշումը` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եւ ԵՄ դիրքորոշմանը համահունչ:

Դեսպան Մարիա Պավլովա Ցոցորկովա-Կայմակտչիեւան, բարձր գնահատելով երկու երկրների միջեւ առկա հարաբերությունները, ուրախությամբ նշել է, որ Բուլղարիայի հայ համայնքը կամուրջ է երկկողմ հարաբերությունների սերտացման ու ամրապնդման հարցում: Նա վստահեցրել է, որ իր դիվանագիտական առաքելության ընթացքում կանի հնարավորը ձեւավորված հարաբերություններն առավել զարգացնելու եւ խորացնելու համար:

Զրուցակիցները կարեւորել են երկու խորհրդարանների բարեկամական խմբերի միջեւ սերտ աշխատանքն ու միջազգային տարբեր խորհրդարանական հարթակներում փոխգործակցության խորացումը:

Հանդիպմանը քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր եւս:


18.01.2017
Գալուստ Սահակյանն ընդունել է Հնդկաստանի դեսպանին
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հունվարի 18-ին ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Յոգեշվար Սանգվանին: Ողջունելով հյուրին՝ Գալուստ Սահակյանը բարձր է գնահատել երկու երկրների միջեւ առկա ջերմ հարաբերությունները եւ հավելել, որ այս տարին հոբելյանական է երկկողմ հարաբերութ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am