National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
27.12.2016

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31
 
27.12.2016
Գալուստ Սահակյանը շնորհավորել է ՀՀ ԱԺ աշխատակազմին
1 / 30

Դեկտեմբերի 27-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն Ազգային ժողովի Ոսկեզօծ դահլիճում ամանորյա տոնական ընդունելության էր հրավիրել ԱԺ աշխատակազմին:

ՀՀ ԱԺ նախագահը շնորհավորել է ԱԺ աշխատակազմին Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Նշելով, որ անցնող տարում աշխատակազմը կարողացել է իր առջեւ դրված խնդիրներն արժանապատվորեն հաղթահարել՝ պարոն Սահակյանը շնորհակալություն է հայտնել ԱԺ աշխատակիցներին երկարամյա համատեղ աշխատանքի համար:

«Տա Աստված այս տարին ավելի լավը լինի ձեզ համար, հայ ժողովրդի համար նոր ձեռքբերումների տարի լինի, մեր երեխաներն ավելի լավ ապագա ունենան»,-ասել է Գալուստ Սահակյանը:

Աշխատանքային պարտականությունները բարեխիղճ կատարելու համար ՀՀ ԱԺ պատվոգրով, ՀՀ ԱԺ նախագահի հուշամեդալով, ՀՀ ԱԺ նախագահի շնորհակալագրով եւ ՀՀ ԱԺ նախագահի հուշանվերով` անվանական ժամացույցով, պարգեւատրվել են ԱԺ նախագահի աշխատակազմի եւ ԱԺ աշխատակազմի բազմաթիվ աշխատակիցներ:

ՀՀ ԱԺ պատվոգրով են պարգեւատրվել ՀՀ ԱԺ նախագահի օգնական Արթուր Թովմասյանը, ՀՀ ԱԺ նախագահի օգնական Գագիկ Նահապետյանը, ՀՀ ԱԺ նախագահի օգնական Մամիկոն Մարգարյանը, ՀՀ ԱԺ նախագահի օգնական Սոնա Ավետիսյանը, ՀՀ ԱԺ նախագահի հուշամեդալով՝ ՀՀ ԱԺ նախագահի խորհրդական Սեյրան Յուզբաշյանը, ՀՀ ԱԺ նախագահի հուշանվերով՝ անվանական ժամացույցով՝ ՀՀ ԱԺ նախագահի օգնական Կարինե Դումանյանը, ՀՀ ԱԺ նախագահի շնորհակալագրով՝ ՀՀ ԱԺ նախագահի ռեֆերենտ Նաիրա Մարգարյանը:

ՀՀ ԱԺ աշխատակազմի աշխատակիցներ Վահան Ավետիսյանը, Արտակ Իսկանդարյանը, Հովհաննես Ծերունյանը պարգեւատրվել են ՀՀ ԱԺ նախագահի շնորհակալագրով:

ՀՀ ԱԺ աշխատակազմի 25 տարի եւ ավելի աշխատած աշխատակիցները՝ ՀՀ ԱԺ աշխատակազմի քարտուղարության սղագրական բաժնի ավագ սղագրիչ Ռիտա Պետրոսյանը, ՀՀ ԱԺ աշխատակազմի գործերի կառավարչության նյութատեխնիկական ապահովման բաժնի գլխավոր պահեստապետ Աղասի Աղանյանը, ՀՀ ԱԺ աշխատակազմի գործերի կառավարչության նյութատեխնիկական ապահովման բաժնի օպերատոր Մամիկոն Սիմոնյանը, ՀՀ ԱԺ աշխատակազմի գործերի կառավարչության նյութատեխնիկական ապահովման բաժնի կրտսեր օպերատոր Սուսաննա Մանուկյանը, ՀՀ ԱԺ աշխատակազմի գործերի կառավարչության շենքերի շահագործման բաժնի ավագ հյուսն Մարսել Մանուկյանը, ՀՀ ԱԺ աշխատակազմի գործերի կառավարչության բարեկարգման եւ սպասարկման բաժնի աշխատակիցներ Վազգեն Մեսրոպյանցը, Սիլվա Բաղդասարյանը, Սուսաննա Գրիգորյանը, Կեկել Խանումյանը եւ Ռուզաննա Կարապետյանը պարգեւատրվել են ՀՀ ԱԺ նախագահի շնորհակալագրով:


27.12.2016
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը խորհրդարանում հյուրընկալել է ԶԼՄ ներկայացուցիչներին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ դեկտեմբերի 27-ին տոնական ընդունելության էր հրավիրել խորհրդարանում հավատարմագրված լրատվամիջոցների ղեկավարներին եւ լրագրողներին: Դիմելով ներկաներին` ԱԺ նախագահն ասել է. «Լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներ, շնորհավո...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am