National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
7.12.2016

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31
 
07.12.2016
Խորհրդարանը շարունակել է քառօրյա նիստերի աշխատանքը
1 / 11

Դեկտեմբերի 7-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակել է քառօրյա նիստերի աշխատանքը:

Մինչ օրենսդրական աշխատանքն սկսելը՝ պատգամավորներն ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի առաջարկով մեկ րոպե լռությամբ հոտնկայս հարգել են 1988 թվականի դեկտեմբերի 7-ի Սպիտակի ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակը:

Պատգամավորները ողջունել են ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում խորհրդարան այցելած Երեւանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի դասախոսներին եւ ուսանողներին:

ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանն առաջին ընթերցմամբ խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Տեղական հանրաքվեի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը, որի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ սահմանադրական փոփոխություններով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի համապատասխանեցմամբ ՀՀ Սահմանադրությանը, ինչը կապահովի տեղական ինքնակառավարման համակարգի առաջիկա բարեփոխումների իրականացումը փոփոխված Սահմանադրության համատեքստում: Մասնավորապես, նախագծով սահմանվում են տեղական ինքնակառավարման, համայնքի, նրա բնակիչների նոր հասկացությունները՝ համապատասխան ՀՀ Սահմանադրությանը, համայնքի խնդիրներն ու լիազորությունները, տեղական ինքնակառավարման հիմնարար սկզբունքների համապատասխանեցումը Եվրոպական Խարտիայի պահանջներին եւ միջազգային փորձին: Կարգավորվում է բնակիչների մասնակցությունը տեղական ինքնակառավարման գործընթացներին. նախատեսվում է, որ բնակիչները տեղական ինքնակառավարմանը կարող են մասնակցել քաղաքացիական նախաձեռնությունների միջոցով: Ապահովվելու է տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության հրապարակայնության բարելավումը՝ համայնքի ինտերնետային կայք ունենալու պահանջի ներդրմամբ: Կայքում մեկշաբաթյա ժամկետում կհրապարակվեն ավագանու նիստերի արձանագրությունները, իսկ 10000 եւ ավել բնակիչ ունեցող համայնքներում առցանց կհեռարձակվեն ավագանու դռնբաց նիստերը: Համայնքներում կներդրվի սոցիալական աշխատողի ինստիտուտ, կդադարեցվի մարզպետի եւ կառավարության կողմից համայնքի ղեկավարին պաշտոնանկ անելու իրավունքը, վեց ամիս անընդմեջ ավագանու նիստ չհրավիրվելու դեպքում կդադարեցվեն համայնքի ղեկավարի լիազորությունները՝ ՀՀ կառավարության կողմից լիազոր մարմնի ներկայացմամբ եւ այլն:

Վաչե Տերտերյանը պատասխանել է նաեւ պատգամավորների՝ ոլորտի խնդիրներին վերաբերող հարցերին, տվել պարզաբանումներ:

Գլխադասային՝ ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի նախագահ Ստեփան Մարգարյանը: Նա տեղեկացրել է, որ հանձնաժողովը նախատեսում է օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ կազմակերպել խորհրդարանական լսումներ՝ քննարկելու փաթեթի վերաբերյալ վիճահարույց հարցերը:

Փաթեթի վերաբերյալ ելույթ են ունեցել ԱԺ պատգամավորները:

Խոսրով Հարությունյանի կարծիքով՝ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում անհրաժեշտ է կատարել խորքային փոփոխություններ եւ հստակեցումներ: Պատգամավորն առաջարկել է մինչեւ երկրորդ ընթերցում նախատեսվող խորհրդարանական լսումների արդյունքում բարեփոխել փաստաթուղթը:

Էդմոն Մարուքյանը եւս համաձայնել է, որ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքը հիմնարար փոփոխությունների կարիք ունի: Ըստ պատգամավորի՝ տեղական ինքնակառավարման մարմիններին պետք է տալ ազատ գործելու եւ կայանալու հնարավորություն:

Միքայել Մելքումյանի գնահատմամբ՝ մեր երկրում դեռեւս կայացած չէ տեղական ինքնակառավարումը, ուստի անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ: Պատգամավորն իր մտահոգությունն է հայտնել «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» նախագծի որոշ դրույթների վերաբերյալ:

Արտահերթ ելույթով հանդես է եկել ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: ԱԺ փոխնախագահի խոսքով՝ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելը սահմանադրական պահանջ է: Պարոն Շարմազանովը դրական է գնահատել նախաձեռնության վերաբերյալ բազմաթիվ առաջարկությունները եւ հորդորել է կառավարության ներկայացուցչին առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում աշխատել պատգամավորների հետ: «Սա մեր համակարգաստեղծ օրենքներից մեկն է, առանց կայացած տեղական ինքնակառավարման ու օրենքի մենք չենք կարող խոսել ոչ ժողովրդավարությունից, ոչ այլ արժեքներից»,-ասել է ԱԺ փոխնախագահը: Նա անհրաժեշտ է համարել զարգացնել ապակենտրոնացումն ու ՏԻՄ-երը:

Էդուարդ Շարմազանովը, անդրադառնալով Գյումրու ու Վանաձորի ընտրություններին ու բոնուսային համակարգին, նշել է, որ այդ բոնուսներից միայն ՀՀԿ-ն չի օգտվել: Եթե Գյումրիում «Բալասանյան դաշինքն» օգտվել է բոնուսից, ապա Վանաձորում օգտվել են ընդդիմադիր խմբակցությունները:

Հարցի քննարկումը կշարունակվի դեկտեմբերի 8-ի ԱԺ նիստում:

«ԱԺ կանոնակարգ» օրենքի համաձայն` վերջին նիստում ՀՀ կառավարության անդամները պատասխանել են պատգամավորների հարցերին:


07.12.2016
ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն ընդունել է Վրաստանի դեսպանին
ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը դեկտեմբերի 7-ին ընդունել է Հայաստանում Վրաստանի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին: Շնորհավորելով նորանշանակ դեսպանին՝ Հերմինե Նաղդալյանը համոզմունք է հայտնել, որ դիվանագիտական առաքելության իրականացման ընթացքում նորանշանակ դեսպանը կշարու...

07.12.2016
«Բաց դասին» ԱԺ նախագահի հյուրերը ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ուսանողներն էին
ՀՀ ԱԺ «Բաց դաս» ծրագրի շրջանակում դեկտեմբերի 7-ին խորհրդարան էին այցելել Երեւանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի ուսանողներն ու դասախոսները։ Ապագա իրավաբանները նախ հետեւել են ԱԺ աշնանային նստաշրջանի վերջին քառօրյա նիստերի աշխատանքին, ծանոթացել խորհրդարանական առօրյային։ «Բաց դասը» վարել...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am