Տպել
07.12.2016
ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն ընդունել է Վրաստանի դեսպանին
1 / 3

ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը դեկտեմբերի 7-ին ընդունել է Հայաստանում Վրաստանի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին:

Շնորհավորելով նորանշանակ դեսպանին՝ Հերմինե Նաղդալյանը համոզմունք է հայտնել, որ դիվանագիտական առաքելության իրականացման ընթացքում նորանշանակ դեսպանը կշարունակի ձեւավորված լավագույն ավանդույթները եւ կանի առավելագույնը Հայաստանի ու Վրաստանի միջեւ կապերի առավել խորացման ու ամրապնդման համար: Տիկին Նաղդալյանն ընդգծել է, որ երկու բարեկամ երկրների միջեւ եւ՛ միջպետական, եւ՛ միջխորհրդարանական հարթությունում համագործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա եւ այս հարցում առանձնակի կարեւորել երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաների այցերը: Այս համատեքստում ԱԺ փոխնախագահը փաստել է, որ վերջին տարիներին բավականին աշխուժացել են հայ-վրացական խորհրդարանական կապերն ու փոխայցերը եւ հույս հայտնել, որ առաջիկայում Վրաստանի նորընտիր խորհրդարանում կձեւավորվի Վրաստան-Հայաստան բարեկամական խումբ: Հերմինե Նաղդալյանը հիշեցրել է մեր երկրի իշխանությունների՝ «Լինել կամուրջ իրար համար» համագործակցության բանաձեւի մասին եւ հավելել. «Հայաստանը կարող է կամուրջ լինել Վրաստանի համար դեպի ԵԱՏՄ, իսկ Վրաստանը Հայաստանի համար՝ եվրոպական տարածաշրջան»:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են առեւտրատնտեսական կապերի զարգացման հեռանկարներին, տարբեր ոլորտներում համագործակցության խթանմանը, համատեղ ձեռնարկությունների հիմնման հնարավորությանը, գործարար շրջանակների միջեւ համատեղ ծրագրերի իրականացմանը, տարածաշրջանային խնդիրներին եւ այլ հարցերի:

Կողմերը կարեւորել են միջխորհրդարանական հարթակներում պատվիրակությունների միջեւ համագործակցված աշխատանքը:

Դեսպանը պատրաստակամություն է հայտնել իր պաշտոնավարման ընթացքում նշանակալի ներդրում ունենալ երկու երկրների միջեւ կապերի առավել խորացման ու ամրապնդման հարցում:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի:


07.12.2016
Խորհրդարանը շարունակել է քառօրյա նիստերի աշխատանքը
Դեկտեմբերի 7-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակել է քառօրյա նիստերի աշխատանքը: Մինչ օրենսդրական աշխատանքն սկսելը՝ պատգամավորներն ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի առաջարկով մեկ րոպե լռությամբ հոտնկայս հարգել են 1988 թվականի դեկտեմբերի 7-ի Սպիտակի ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակը: Պատգամավորները ողջունել են Ա...

07.12.2016
«Բաց դասին» ԱԺ նախագահի հյուրերը ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ուսանողներն էին
ՀՀ ԱԺ «Բաց դաս» ծրագրի շրջանակում դեկտեմբերի 7-ին խորհրդարան էին այցելել Երեւանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի ուսանողներն ու դասախոսները։ Ապագա իրավաբանները նախ հետեւել են ԱԺ աշնանային նստաշրջանի վերջին քառօրյա նիստերի աշխատանքին, ծանոթացել խորհրդարանական առօրյային։ «Բաց դասը» վարել...