Տպել
08.12.2016
Տեղի կունենան «ՀՀ արտաքին քաղաքականության տնտեսական բաղադրիչը» թեմայով խորհրդարանական լսումներ

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ եւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ու Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի աջակցությամբ դեկտեմբերի 9-ին՝ ժամը 10:00-ին, ՀՀ ԱԺ նիստերի դահլիճում տեղի կունենան «ՀՀ արտաքին քաղաքականության տնտեսական բաղադրիչը» թեմայով խորհրդարանական լսումներ:


07.12.2016
Խորհրդարանը շարունակել է քառօրյա նիստերի աշխատանքը
Դեկտեմբերի 7-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակել է քառօրյա նիստերի աշխատանքը: Մինչ օրենսդրական աշխատանքն սկսելը՝ պատգամավորներն ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի առաջարկով մեկ րոպե լռությամբ հոտնկայս հարգել են 1988 թվականի դեկտեմբերի 7-ի Սպիտակի ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակը: Պատգամավորները ողջունել են Ա...

07.12.2016
ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն ընդունել է Վրաստանի դեսպանին
ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը դեկտեմբերի 7-ին ընդունել է Հայաստանում Վրաստանի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին: Շնորհավորելով նորանշանակ դեսպանին՝ Հերմինե Նաղդալյանը համոզմունք է հայտնել, որ դիվանագիտական առաքելության իրականացման ընթացքում նորանշանակ դեսպանը կշարու...

07.12.2016
«Բաց դասին» ԱԺ նախագահի հյուրերը ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ուսանողներն էին
ՀՀ ԱԺ «Բաց դաս» ծրագրի շրջանակում դեկտեմբերի 7-ին խորհրդարան էին այցելել Երեւանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի ուսանողներն ու դասախոսները։ Ապագա իրավաբանները նախ հետեւել են ԱԺ աշնանային նստաշրջանի վերջին քառօրյա նիստերի աշխատանքին, ծանոթացել խորհրդարանական առօրյային։ «Բաց դասը» վարել...