Տպել
06.12.2016
Հերթական բաց դասն անցկացրել է Արտակ Դավթյանը
1 / 5

Դեկտեմբերի 6-ին ՀՀ ԱԺ «Բաց դաս» ծրագրի շրջանակում խորհրդարան էին այցելել Երեւանի թիվ 116 դպրոցի 8-րդ եւ 9-դ դասարանների աշակերտներն ու նրանց ուսուցիչները: Աշակերտները եղել են ԱԺ նիստերի դահլիճում, հետեւել ՀՀ 2017 թվականի պետական բյուջեի քննարկման ընթացքին, ծանոթացել խորհրդարանի շենքային պայմաններին:

Արդեն ավանդական բաց դասն այս անգամ անցկացրել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը: Բաց դասն ընթացել է ջերմ ու անկեղծ մթնոլորտում. Արտակ Դավթյանը երեխաներին պարզ եւ հանգամանալի ներկայացրել է խորհրդարանի գործունեությունը, նրա հիմնական՝ օրենքների մշակման ու ընդունման փուլերը, խոսել նաեւ միջխորհրդարանական գործունեությունից, այդ համատեքստում անդրադարձել օրեր առաջ ԳԴՀ կատարած իր այցին եւ տեղի ունեցած հանդիպումներին:

Հյուրերը բազմաթիվ հարցեր են ուղղել հանձնաժողովի նախագահին, որոնք վերաբերել են կրթության ոլորտում բյուջետային հատկացումների ավելացման հնարավորությանը, կրթության ոլորտի հնարավոր փոփոխություններին, ԼՂ հակամարտության կարգավորման հարցին, անդրադարձել մեր երկրում կուսակցությունների ուռճացված թվին, առաջին ընթերցմամբ ընդունված 1000 դրամ ազգային տուրքի վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությանը, առաջիկա խորհրդարանական ընտրություններին եւ կառավարման խորհրդարանական համակարգի առանձնահատկություններին, դրանից սպասելիքներին եւ այլն: Արտակ Դավթյանը սիրով պատասխանել է բոլոր հարցերին, ներկայացրել մեր երկրի առաջնահերթությունները, աշակերտներին հորդորել լավ սովորել եւ դառնալ մրցունակ ու լավ մասնագետներ:

Հանդիպման ավարտին դպրոցի տնօրեն Թագուհի Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել ջերմ եւ հետաքրքիր զրույցի համար, իսկ հանդիպումն ամփոփվել է արդեն ավանդական դարձած լուսանկարով:


10.05.2024
Ավելացվում են քաղաքացիներին ծանուցելու եղանակները
Օրենքի նախագծով հստակեցվում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, վարժական հավաքների եւ զինվորական վարժանքների կազմակերպման եւ անցկացման շրջանակներում քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայրի մարմին ներկայանալու համար տրվող պատշաճ ծանուցումների եղանակները, ինչպես նաեւ քաղաքացու կողմից դ...

10.05.2024
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...