Դեկտեմբերի 2-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը վարել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը:
Քննարկվել են հինգերորդ գումարման Ազգային ժողովի տասներորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ դեկտեմբերի 5-8-ի ԱԺ քառօրյա նիստերի օրակարգի մասին որոշումների նախագծերը:
ԱԺ տասներորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագծում ընդգրկվել են 6 հարց, 2 միջազգային պայմանագիր: ԱԺ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգի որոշման նախագծում ընդգրկվել են 132 հարց, 32 միջազգային պայմանագիր:
Հինգերորդ գումարման ԱԺ տասներորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ դեկտեմբերի 5-8-ի ԱԺ նիստերի օրակարգի մասին որոշումների նախագծերի քվեարկությունը տեղի կունենա Ազգային ժողովի դեկտեմբերի 5-ի նիստում:
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերում
Դեկտեմբերի 2-ին նիստեր են գումարել ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները: ՀՀ ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովն Արա Բաբլոյանի նախագահությամբ առաջին ընթերցումով քննարկել է «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասի...