Տպել
29.11.2016
«Հայոց ցեղասպանության ժխտումը ճանապարհ է հարթել իսլամական ահաբեկչության համար». Էդուարդ Շարմազանով
1 / 3

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նոյեմբերի 29-ին ընդունել է Սիրիայի Արաբական Հանրապետության Ժողովրդական ժողովի պատգամավորներ Օմար ալ Արաբին եւ Ալան Բաքերիին: Հանդիպմանը ներկա էր Հայաստանում Սիրիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Իսսամ Նայալը:

ԱԺ փոխնախագահը ողջունել է սիրիացի պատգամավորների այցը Հայաստան եւ նշել, որ հայ-սիրիական բարեկամությունը դարերի պատմություն ունի, որն առավել ամրապնդվել է՝ Սիրիայի կողմից Ցեղասպանությունից մազապուրծ եղած հայ գաղթականներին ապաստանելու եւ երկրորդ հայրենիք պարգեւելու շնորհիվ:

Էդուարդ Շարմազանովը կարեւորել է երկու երկրների միջեւ փոխգործակցությունն ու այդ հարցում առանձնակի տեղ հատկացրել միջխորհրդարանական կապերի ամրապնդմանը: Նա երախտագիտություն է հայտնել Սիրիայի խորհրդարանին՝ նախորդ տարի Հայոց ցեղասպանության հարցի քննարկմանն ուղղված քայլերի համար:

«Ցեղասպանությունների ժխտումը լի է ոճրագործության կրկնության վտանգով. թուրքական ժխտողականությունն ու անպատժելիությունը ծնեցին նոր, Իսլամական Պետության նման ահաբեկիչների»,-նշել է Էդուարդ Շարմազանովը:

Հանդիպմանն անդրադարձ է եղել Սիրիայում առկա ճգնաժամին. ԱԺ փոխնախագահը սիրիացի ժողովրդին մաղթել է տոկունություն եւ հույս հայտնել, որ շուտով երկրում կտիրի խաղաղություն եւ օրինականություն: Էդուարդ Շարմազանովն ընդգծել է Հայաստանի դիրքորոշումը ահաբեկչության դեմ պայքարում եւ վստահեցրել, որ հայ խորհրդարանականները պատրաստ են միջազգային տարբեր հարթակներում իրենց ձայնը բարձրացնել սիրիական խնդրի խաղաղ կարգավորման համար:

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատգամավորներ Օմար ալ Արաբին եւ Ալան Բաքերին շնորհակալություն են հայտնել ԱԺ փոխնախագահին ջերմ ընդունելության համար եւ փոխանցել սիրիական իշխանությունների եւ ժողովրդի երախտագիտությունը հայ ժողովրդին՝ դժվարին պահերին իրենց սատարելու եւ աջակցության համար: Սիրիացի խորհրդարանականները նույնպես կարեւորել են միջխորհրդարանական կապերի սերտացումը եւ նշել, որ Սիրիայի խորհրդարանի համապատասխան հանձնաժողովներում ընթանում են Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ հարցի քննարկումները:

Նրանք ՀՀ Աժ փոխնախագահին հրավիրել են պաշտոնական այցով մեկնել Սիրիա:


29.11.2016
ՀՀ ԱԺ արտահերթ նիստում
Նոյեմբերի 29-ին խորհրդարանը շարունակել է արտահերթ նիստի աշխատանքը եւ «Կուսակցությունների մասին» օրենքի նախագծի քննարկումը: Փաստաթղթի վերաբերյալ իրենց տեսակետներն են արտահայտել ԱԺ ՀԱԿ եւ ՀՀԿ խմբակցությունների ղեկավարները: ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն իր ելույթում ներկայացրել է ժողովրդավա...

29.11.2016
ՀՀ ԱԺ պատվիրակության այցը Գերմանիա
Նոյեմբերի 29-ին տեղի է ունեցել ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի ղեկավար, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանի մամուլի ասուլիսը, որի ընթացքում մանրամասներ են ներկայացվել ԱԺ պատվիրակության՝ Գերմանիա կատարած այցի վերաբերյ...