National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
25.11.2016

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30
 
25.11.2016
Սանկտ Պետերբուրգում մեկնարկել է ԱՊՀ ՄԽՎ աշնանային նստաշրջանի աշխատանքը
1 / 8

Նոյեմբերի 24-ին Սանկտ Պետերբուրգի Տավրիկյան պալատում մեկնարկել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանի աշխատանքը, որին մասնակցել է ՀՀ ԱԺ պատվիրակությունը՝ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում են ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը, ԱԺ պատգամավորներ Ռուբիկ Հակոբյանը, Հայկ Բաբուխանյանը, Արմեն Ավետիսյանը եւ Արաիկ Հովհաննիսյանը:

Նոյեմբերի 24-ին տեղի են ունեցել ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի, Քաղաքական հարցերի եւ միջազգային համագործակցության, Գիտության եւ կրթության, Իրավական, Ագրարային քաղաքականության, բնական պաշարների եւ էկոլոգիայի եւ Պետական շինարարության փորձի ուսումնասիրման ու տեղական ինքնակառավարման մշտական հանձնաժողովների նիստերը:

Քաղաքական հարցերի ու միջազգային համագործակցության մշտական հանձնաժողովի նիստին մասնակցել են հայկական պատվիրակության ղեկավար, վերոնշյալ հանձնաժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը եւ ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը: Քննարկվել են օրակարգային մի շարք հարցեր, այդ թվում՝ հանձնաժողովի նախագահների տեղակալների ընտրության, ԱՊՀ ՄԽՎ 45-րդ լիագումար նիստին առնչվող կազմակերպչական եւ այլ հարցեր, ընդունվել են բազմաթիվ փաստաթղթեր:

ԱՊՀ ՄԽՎ քաղաքական հարցերի ու միջազգային համագործակցության մշտական հանձնաժողովի փոխնախագահ է վերընտրվել ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը: Նիստի օրակարգում ընդգրկված է եղել նաեւ ԱՊՀ 25-ամյակի եւ ժամանակակից իրողություններին ԱՊՀ համապատասխանեցման մասին հարցը, որի վերաբերյալ հայկական պատվիրակության ներկայացուցիչները առաջարկներ են ներկայացրել:

Նույն օրը տեղի է ունեցել ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նիստը, որին մասնակցել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը: Խորհրդի նիստը վարել է ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն: Ի թիվս այլ հարցերի` նիստի օրակարգում ընդգրկված «Տաջիկստանի Հանրապետությունում մայիսի 22-ին կայացած Սահմանադրության հանրաքվեի մշտադիտարկմանը ԱՊՀ դիտորդական խմբի եզրակացության մասին» հարցը զեկուցել է Հերմինե Նաղդալյանը, ով դիտորդական խմբի համակարգողն էր:

ՀՀ ԱԺ փոխնախագահ, պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանն ընդգծել է, որ հանրաքվեն անցկացվել է առավելագույն ակտիվությամբ, հանդիպումներ են տեղի ունեցել Տաջիկստանի Հանրապետության Մաջլիսի երկու պալատների խորհրդարանականների, Սահմանադրության փոփոխությունների եւ լրացումների նախագծի մշակողների հետ: ՀՀ ԱԺ փոխնախագահը Սահմանադրության փոփոխությունների եւ լրացումների նախագծի մշակման գործում կարեւոր է համարել հանրապետության քաղաքացիների հետ աշխատանքի՝ Տաջիկստանում կիրառված փորձը: Դիտորդական խումբն այցելել է ավելի քան 80 տեղամասեր:

ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը՝ որպես դիտորդական խմբի համակարգող, շնորհակալություն է հայտնել ԱՊՀ ՄԽՎ անդամ երկրների խորհրդարանների ղեկավարությանը` խմբի կազմում փորձառու եւ արհեստավարժ դիտորդներ ընդգրկելու համար, որոնց շնորհիվ հաջողվել է հանրաքվեի մշտադիտարկումն անցկացնել ամենաբարձր մակարդակով:

ԱՊՀ ՄԽՎ իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստին մասնակցել է ԱԺ եվրոպական ինտեգրման մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը:

ԱՊՀ ՄԽՎ գիտության եւ կրթության մշտական հանձնաժողովի նիստին «ԱՊՀ անդամ պետությունների երիտասարդ գիտնականների համագործակցության մասին» որոշման վերաբերյալ զեկույցով հանդես է եկել ՀՀ ԱԺ պատգամավոր, նույն հանձնաժողովի փոխնախագահ Հայկ Բաբուխանյանը: Մոդելային օրենքն ընդգրկվել է 45-րդ լիագումար նիստի օրակարգում:

ԱՊՀ ՄԽՎ ագրարային քաղաքականության, բնական պաշարների եւ էկոլոգիայի հարցերով մշտական հանձնաժողովի նիստին մասնակցել է ԱԺ պատգամավոր Արմեն Ավետիսյանը: Հանձնաժողովի նիստին քննարկվել են մոդելային օրենքների նախագծեր, ինչպես նաեւ Նեւսկի միջազգայինէկոլոգիական ութերորդ համաժողովի անցկացման մասին հարցը:

ԱՊՀ ՄԽՎ պետական շինարարության փորձի ուսումնասիրման եւ տեղական ինքնակառավարման մշտական հանձնաժողովի նիստին մասնակցել է ԱԺ պատգամավոր Արաիկ Հովհաննիսյանը: Նիստի օրակարգում ընդգրկված են եղել բազմաթիվ մոդելային օրենքների նախագծեր, ինչպես նաեւ ԱՊՀ անդամ երկրների միջտարածաշրջանային համագործակցության մասին համաձայնագիրը:

Նույն օրը Սանկտ Պետերբուրգի Տավրիկյան պալատում տեղի է ունեցել հանդիպում Եվրասիական միության երկրների խորհրդարանների ղեկավարների հետ, որին մասնակցել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են Եվրասիական տնտեսական հեռանկարներին, ԵԱՏՄ երկրների փոխգործակցության խորացմանն առնչվող հարցեր:

ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանի աշխատանքները կշարունակվեն նոյեմբերի 25-ին՝ ԱՊՀ ՄԽՎ 45-րդ լիագումար նիստում եւ կավարտվեն ամփոփիչ մամուլի ասուլիսով:


25.11.2016
Հանձնաժողովի նիստում
Նոյեմբերի 25-ին Հովհաննես Սահակյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ: Պատգամավորներն առաջին ընթերցմամբ քննարկել են Վահրամ Բաղդասարյանի, Հովհաննես Սահակյանի եւ Արմեն Ռուստամյանի հեղինակած «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի նախագիծը: Հի...

25.11.2016
ՀՀ ԱԺ պատգամավորներ Հայկ Բաբուխանյանը եւ Ռուբիկ Հակոբյանը պարգեւատրվել են ԱՊՀ ՄԽՎ պատվո մեդալներով
ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 25-ին Սանկտ Պետերբուրգում մասնակցել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի 45-րդ լիագումար նիստին: Տավրիկյան պալատի Դումայի դահլիճում մեկնարկած նիստի աշխատանքը բացել է ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նախագահ, Դաշնային ժողովի Դաշնության...

25.11.2016
ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամները մամուլի ասուլիսում ամփոփել են տարեկան նստաշրջանի աշխատանքները
ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանը, պատվիրակության անդամներ Թեւան Պողոսյանը եւ Միքայել Մելքումյանը նոյեմբերի 25-ին հրավիրված մամուլի ասուլիսում մանրամասներ են ներկայացրել նոյեմբերի 18-21-ը Ստամբուլում կայացած ՆԱՏՕ-ի ԽՎ-ի տարեկան նստաշրջանի աշխատանքներ...

25.11.2016
ՀՀ ԱԺ նախագահի շնորհակալագրեր` Հանրային ռադիոյի աշխատակիցներին
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որոշմամբ երկարամյա եւ արդյունավետ աշխատանքային գործունեության համար ՀՀ ԱԺ նախագահի շնորհակալագրով պարգեւատրվել են Հայաստանի հանրային ռադիոյի աշխատակիցներ Լուսինե Վասիլյանը եւ Լենա Բադեյանը: Պարգեւները նոյեմբերի 24-ին Հանրային ռադիոյում հանձնել է ՀՀ ԱԺ նախագահի խորհրդա...

25.11.2016
Էդուարդ Շարմազանովը կգլխավորի ԱՊՀ դիտորդական առաքելությունը Ղրղզստանում
Նոյեմբերի 24-ին Սանկտ Պետերբուրգի Տավրիկյան պալատում ՀՀ Աժ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպել է Ղրղզստանի Հանրապետության խորհրդարանի նախագահ Չինիբայ Թուրսունբեկովի հետ: Հանդիպումը կայացել է ղրղզական կողմի նախաձեռնությամբ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-ղրղզական միջխորհրդարանական հա...

25.11.2016
Հերմինե Նաղդալյանն ու Վալենտինա Մատվիենկոն քննարկել են միջխորհրդարանական կապերի առավել սերտացմանն առնչվող հարցեր
Սանկտ Պետերբուրգում ընթացող ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանի աշխատանքների շրջանակում ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը նոյեմբերի 24-ին հանդիպել է ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ: Հանդիպմանը քննարկվել են միջխորհրդարանական կապերի սերտացմանն ու ամրապնդմանը վերաբ...

25.11.2016
Նոյեմբերի 28-ին` ժամը 12:00-ին, կգումարվի ՀՀ ԱԺ արտահերթ նիստ
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն` ՀՀ ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ նոյեմբերի 28-ին` ժամը 12:00-ին, կգումարվի ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ`  նախաձեռնողի սահմանած օրակարգով:...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am