Տպել
25.11.2016
Հերմինե Նաղդալյանն ու Վալենտինա Մատվիենկոն քննարկել են միջխորհրդարանական կապերի առավել սերտացմանն առնչվող հարցեր
1 / 3

Սանկտ Պետերբուրգում ընթացող ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանի աշխատանքների շրջանակում ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը նոյեմբերի 24-ին հանդիպել է ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ:

Հանդիպմանը քննարկվել են միջխորհրդարանական կապերի սերտացմանն ու ամրապնդմանը վերաբերող հարցեր: Գոհունակությամբ նշվել է Միջխորհրդարանական հանձնաժողովի ակտիվ եւ հետեւողական աշխատանքը, ինչպես նաեւ ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի համանուն հանձնաժողովների համատեղ նիստերի արդյունավետ աշխատանքը:

Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն կարեւորել է 2017 թվականին Սանկտ Պետերբուրգում տեղի ունենալիք Միջխորհրդարանական միության 137-րդ համաժողովի նախապատրաստման ընթացքում հայ գործընկերների հետ սերտ համագործակցությունը:

Զրուցակիցները հագեցած են գնահատել երկու երկրների նախագահների եւ կառավարությունների միջեւ շփումները:

Հանդիպմանը շոշափվել են առեւտրատնտեսական, էներգետիկ, հումանիտար եւ մշակութային ոլորտների համագործակցությանը վերաբերող հարցեր:

Դաշնային խորհրդի նախագահն ընդգծել է ԱՊՀ, ԵԱՏՄ, եւ ՀԱՊԿ հարթակներում Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ դաշնակցային համագործակցության, կառուցողական երկխոսության եւ սերտ շփումների կարեւորությունը:

Զրույցի ընթացքում շոշափվել է Կանանց Եվրասիական համաժողովի թեմաները: ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալ յանն առաջարկել է ուշադրություն դարձնել նախորդ տարի Սանկտ Պետերբուրգում կայացած կանանց համաժողովի ընթացքում հնչեցված կառուցողական գաղափարների իրականացմանը:

«Հաշվի առնելով այդ ամենը, պետք է նախապատրաստվել 2018 թվականին տեղի ունենալիք երկրորդ համաժողովի անցկացմանը»,- ի պատասխան նշել է Վալենտինա Մատվիենկոն:

Զրույցի ընթացքում Հերմինե Նաղդալյանն իր երախտագիտությունն է հայտնել Վալենտինա Մատվիենկոյին` ՀՀԿ կանանց համաժողովին ուղղված ուղերձի եւ ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի ներկայացուցիչների ակտիվ մասնակցության համար:

Հանդիպմանը մասնակցում էին նաեւ ԱՊՀ ՄԽՎ-ում ՀՀ ԱԺ ներկայացուցիչ Հայկ Չիլինգարյանը եւ ԴԽ միջազգային գործերի հանձնաժողովի նախագահ, Միջխորհրդարանական միության նախագահի տեղակալ Կոնստանտին Կոսաչովը:


25.11.2016
Հանձնաժողովի նիստում
Նոյեմբերի 25-ին Հովհաննես Սահակյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ: Պատգամավորներն առաջին ընթերցմամբ քննարկել են Վահրամ Բաղդասարյանի, Հովհաննես Սահակյանի եւ Արմեն Ռուստամյանի հեղինակած «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի նախագիծը: Հի...

25.11.2016
ՀՀ ԱԺ պատգամավորներ Հայկ Բաբուխանյանը եւ Ռուբիկ Հակոբյանը պարգեւատրվել են ԱՊՀ ՄԽՎ պատվո մեդալներով
ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 25-ին Սանկտ Պետերբուրգում մասնակցել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի 45-րդ լիագումար նիստին: Տավրիկյան պալատի Դումայի դահլիճում մեկնարկած նիստի աշխատանքը բացել է ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նախագահ, Դաշնային ժողովի Դաշնության...

25.11.2016
ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամները մամուլի ասուլիսում ամփոփել են տարեկան նստաշրջանի աշխատանքները
ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանը, պատվիրակության անդամներ Թեւան Պողոսյանը եւ Միքայել Մելքումյանը նոյեմբերի 25-ին հրավիրված մամուլի ասուլիսում մանրամասներ են ներկայացրել նոյեմբերի 18-21-ը Ստամբուլում կայացած ՆԱՏՕ-ի ԽՎ-ի տարեկան նստաշրջանի աշխատանքներ...

25.11.2016
ՀՀ ԱԺ նախագահի շնորհակալագրեր` Հանրային ռադիոյի աշխատակիցներին
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որոշմամբ երկարամյա եւ արդյունավետ աշխատանքային գործունեության համար ՀՀ ԱԺ նախագահի շնորհակալագրով պարգեւատրվել են Հայաստանի հանրային ռադիոյի աշխատակիցներ Լուսինե Վասիլյանը եւ Լենա Բադեյանը: Պարգեւները նոյեմբերի 24-ին Հանրային ռադիոյում հանձնել է ՀՀ ԱԺ նախագահի խորհրդա...

25.11.2016
Սանկտ Պետերբուրգում մեկնարկել է ԱՊՀ ՄԽՎ աշնանային նստաշրջանի աշխատանքը
Նոյեմբերի 24-ին Սանկտ Պետերբուրգի Տավրիկյան պալատում մեկնարկել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանի աշխատանքը, որին մասնակցել է ՀՀ ԱԺ պատվիրակությունը՝ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում են ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նա...

25.11.2016
Էդուարդ Շարմազանովը կգլխավորի ԱՊՀ դիտորդական առաքելությունը Ղրղզստանում
Նոյեմբերի 24-ին Սանկտ Պետերբուրգի Տավրիկյան պալատում ՀՀ Աժ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպել է Ղրղզստանի Հանրապետության խորհրդարանի նախագահ Չինիբայ Թուրսունբեկովի հետ: Հանդիպումը կայացել է ղրղզական կողմի նախաձեռնությամբ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-ղրղզական միջխորհրդարանական հա...

25.11.2016
Նոյեմբերի 28-ին` ժամը 12:00-ին, կգումարվի ՀՀ ԱԺ արտահերթ նիստ
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն` ՀՀ ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ նոյեմբերի 28-ին` ժամը 12:00-ին, կգումարվի ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ`  նախաձեռնողի սահմանած օրակարգով:...