Տպել
24.11.2016
«Արցախի բնակչության անվտանգությունն ամեն ինչից վեր է». Էդուարդ Շարմազանով
1 / 1

ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Էդուարդ Շարմազանովը նոյեմբերի 24-ին մասնակցել է ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստին: Նիստի ընթացքում ՀՀ ԱԺ փոխնախագահը ներկայացրել է իր տեսակետն Ադրբեջանի դատապարտելի քաղաքականության վերաբերյալ:

Էդուարդ Շարմազանովը մասնավորապես նշել է.

«Հարգելի գործընկերներ, հավաքական անվտանգության խնդիրները, ինչպես նաեւ այլատյացության եւ ահաբեկչության դեմ պայքարը մեր քաղաքական օրակարգի բացառիկ հարցերից են: Հարկ եմ համարում նշել, որ ՀԱՊԿ ԽՎ գարնանային եւ աշնանային նիստերի միջեւ ընկած ժամանակահատվածում Ադրբեջանը, կոպտորեն խախտելով 1994 թվականի զինադադարը, արհամարհելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահների հայտարարությունները, ապրիլին ահաբեկչական գործողություններ ձեռնարկեց Լեռնային Ղարաբաղի ազատատենչ ժողովրդի նկատմամբ՝ փորձելով ռազմական ճանապարհով հասնել հաջողության: Նրանց զինուժի գործողություններն խաղաղ բնակչության նկատմամբ ուղեկցվում էին առանձնակի դաժանությամբ: Ադրբեջանական զինուժի հանցագործ գործողություններն ուղղակիորեն հիշեցնում էին Իսլամական պետության ահաբեկչական ձեռագիրը: Դժբախտաբար, այս վեհաժողովի որեւէ ներկայացուցիչ չդատապարտեց Ադրբեջանի այդ հանցագործ գործունեությունը:

Հարգելի գործընկերներ, ժամանակն է դասեր քաղել պատմությունից: Նման ահաբեկչական եւ հակամարդկային գործողությունները չդատապարտելը կարող է հանգեցնել նոր ողբերգությունների: Արցախի բնակչության անվտանգությունն ամեն ինչից վեր է: Խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու բոլոր փորձերը դատապարտված են ձախողման»:


24.11.2016
Մամուլի ասուլիսի հրավեր
Նոյեմբերի 25-ին՝ ժամը 12:00-ին, ԱԺ 334 սրահում տեղի կունենա ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամների մամուլի ասուլիսը, որի ընթացքում մանրամասներ կներկայացվեն նոյեմբերի 18-21-ը Ստամբուլում (Թուրքիա) կայացած ՆԱՏՕ ԽՎ-ի տարեկան նստաշրջանի աշխատանքների վերաբերյալ: ...

24.11.2016
Շարունակվում է Արտակ Զաքարյանի այցը Մեքսիկական Միացյալ Նահանգներ
Նոյեմբերի 23-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը Մեքսիկական Միացյալ Նահանգներ կատարած այցի շրջանակում հանդիպել է Մեքսիկայի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Գաբրիելա Կուեւաս Բառոնի, Սենատի Ասիայի տարածաշրջանի արտաքին հանձնաժողովի նախա...