National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
23.11.2016

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30
 
23.11.2016
ՀՀ ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը եւ պատվիրակության անդամները հանդիպել են ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողների հետ
1 / 3

Նոյեմբերի 23-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը, պատվիրակության անդամներ Արմեն Ռուստամյանը, Միքայել Մելքումյանը, Սամվել Ֆարմանյանը, Մհեր Շահգելդյանը եւ Նաիրա Կարապետյանը հանդիպել են ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Ալան Միլի եւ Ջուզեպպե Գալատիի հետ:

Հերմինե Նաղդալյանը շնորհակալություն է հայտնել համազեկուցողներին Հայաստանի հետ համագործակցության եւ մեր երկրում ժողովրդավարության ամրապնդման ուղղությամբ գործադրած ջանքերի համար:

ԱԺ նախագահի տեղակալը հյուրերին ներկայացրել է սահմանադրական փոփոխություններին հաջորդող բարեփոխումների ընթացքը, մասնավորապես Ընտրական օրենսգրքի քննարկման եւ ընդունման ընթացակարգերը` նշելով, որ օրենքի նախագծում հաշվի են առնվել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի, ինչպես նաեւ Վենետիկի հանձնաժողովի առաջարկություններն ու հանձնարարականները: Տիկին Նաղդալյանը նշել է, որ 4+4+4 ձեւաչափով համագործակցության արդյունքում քաղաքական ուժերի միջեւ հիմնական խնդրահարույց հարցերի շուրջ համաձայնություն է ձեռք բերվել:

ԱԺ փոխնախագահն անդրադարձել է նաեւ շրջանառության մեջ դրված մի շարք օրենքների նախագծերին, ինչպես նաեւ 2017թ. ընթացքում մի շարք օրենքների ընդունման, փոփոխման կամ լրացման վերջնաժամկետներին: Այս համատեքստում տիկին Նաղդալյանը խոսել է «Կուսակցությունների մասին» նոր օրենքի նախագծի վերաբերյալ եւ ընդգծել, որ նախագիծը խորությամբ քննարկվում է Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հետ:

Հերմինե Նաղդալյանը նշել է, որ ՀՀ իշխանությունները կարեւորում են Հայաստան-Եվրոպայի խորհուրդ Գործողությունների 2015-2018թթ. ծրագրի լիարժեք իրականացումը եւ հավելել, որ ծրագրում ընդգրկված նախագծերն ուղղակի կերպով կամ անուղղակիորեն առնչվում են Հայաստանի պարտավորություններին:

Տիկին Նաղդալյանը հյուրերին մանրամասներ է ներկայացրել սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին Հայաստանում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ` նշելով, որ դրանք եղել են ժողովրդավարական եւ մրցակցային:

Անդրադառնալով ԵԽ անդամ պետությունների միջեւ հակամարտությունների հարցով ԵԽԽՎ ենթահանձնաժողովի գործունեությանը` հայկական պատվիրակության ղեկավարը շեշտել է, որ ենթահանձնաժողովը պետք է գործի ամենայն զգուշությամբ եւ նրբանկատորեն: Նրա համոզմամբ` համազեկուցողներն այս հարցում պետք է ունենան իրենց ներդրումը:

Ալան Միլը ողջունել է Հայաստանում իրականացված բարեփոխումները եւ դրա արդյունքում քաղաքական դաշտում ստեղծված ներդաշնակությունը: «Հայաստանի առաջընթացը դեպի խորհրդարանական ժողովրդավարություն արտասովոր է, նկատելի է ու տպավորիչ»,- նշել է պարոն Միլը: Նա անդրադարձել է նաեւ Հայաստանի վերաբերյալ միջանկյալ եւ վերջնական զեկույցների կազմման եւ ներկայացման ժամկետներին առնչվող հարցերին:

Քննարկվել է Հայաստանի՝ մոնիթորինգային ընթացակարգից հետմոնիթորինգային ընթացակարգի անցման հնարավորության հարցը: Ալան Միլը վստահություն է հայտնել, որ միջանկյալ եւ վերջնական հաշվետվություններում իրենք կնախանշեն այն բոլոր ընթացակարգերը եւ նախապայմանները, որոնք անհրաժեշտ են Հայաստանին` հետմոնիթորինգային ընթացակարգին անցնելու համար:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ դատաիրավական բարեփոխումներին, կոռուպցիայի դեմ պայքարում իրականացվող քայլերին:


23.11.2016
Էդուարդ Շարմազանովը հանդիպել է ՌԴ Դաշնային ժողովի Պետական Դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ
Նոյեմբերի 23-ին Սանկտ Պետերբուրգի Տավրիդյան պալատում ՀՀ Աժ փոխնախագահ, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Էդուարդ Շարմազանովը հանդիպել է ՌԴ Պետական Դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ: Շնորհավորելով Վյաչեսլավ Վոլոդինին` Աժ փ...

23.11.2016
Հարգանքի տուրք՝ Ծիծեռնակաբերդում
ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Ալան Միլն ու Ջուզեպպե Գալատին ՀՀ ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանի ուղեկցությամբ նոյեմբերի 23-ին այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Եվրոպացի բարձրաստիճան հյուրերը ծաղիկներ են խոնարհել անմար կր...

23.11.2016
ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու ԱՊՀ ՄԽՎ 45-րդ լիագումար եւ հանձնաժողովների նիստերին
Նոյեմբերի 24-25-ը Սանկտ Պետերբուրգում տեղի են ունենալու ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի, 45-րդ լիագումար, Քաղաքական հարցերի եւ միջազգային համագործակցության, Գիտության եւ կրթության, Իրավական, Ագրարային քաղաքականության, բնական պաշարների եւ էկոլոգիայի ու Պետական շինարարության փորձի ուսումնասիր...

23.11.2016
«Ձեր այդ քայլը մեր ազգի հավաքական կամքի ցայտուն դրսեւորում էր». Էդուարդ Շարմազանովը՝ Սանկտ Պետերբուրգի հայերին
Նոյեմբերի 23-ին Սանկտ Պետերբուրգի Տավրիդյան պալատում, ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի հայկական ներկայացուցչությունում ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ՀՀ ԱԺ նախագահի հուշամեդալ է հանձնել Սանկտ Պետերբուրգի հայկական համայնքի ներկայացուցիչ Սարգիս Պողոսյանին, իսկ Արսեն Մովսեսյանին, Վահրամ Զաքարյանի...

23.11.2016
Պարգեւատրում խորհրդարանում
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը նոյեմբերի 23-ին երկարամյա եւ արդյունավետ աշխատանքային գործունեության համար ՀՀ Ազգային ժողովի պատվոգրով եւ ՀՀ Ազգային ժողովի նախագահի հուշամեդալով պարգեւատրել է Հայաստանի հանրային հեռուստաընկերության աշխատակիցներին: ՀՀ Ազգային ժողովի պատվոգրով պարգեւատ...

23.11.2016
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի այցը Մեքսիկական Միացյալ Նահանգներ
Նոյեմբերի 22-ին Մեքսիկայի Սենատի արտաքին հարաբերություների հանձնաժողովի նախագահ Գաբրիելա Կուեւաս Բառոնի հրավերով Մեխիկո է այցելել ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը: Այցի ընթացքում Արտակ Զաքարյանին ընդունել է Սենատի նախագահ Պաբլո Էսկուդերո Մորալեսը: Ողջունե...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am