Տպել
23.11.2016
Հարգանքի տուրք՝ Ծիծեռնակաբերդում
1 / 5

ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Ալան Միլն ու Ջուզեպպե Գալատին ՀՀ ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանի ուղեկցությամբ նոյեմբերի 23-ին այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։

Եվրոպացի բարձրաստիճան հյուրերը ծաղիկներ են խոնարհել անմար կրակի մոտ եւ լռությամբ ու խոնարհումով հարգել Սուրբ նահատակների հիշատակը։

ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողները եղել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել Հայոց մեծ եղեռնը հավաստող փաստաթղթերին ու վավերագրերին։

Ալան Միլը նշել է, որ հայերի հանդեպ թուրքերի իրագործած վայրագություններն ու Ցեղասպանությունը պետք է դատապարտվեն բոլորի կողմից։ Կառավարությունները պետք է ճանաչեն այն, ինչն իրականում տեղի է ունեցել։ Մարդկանց պետք է իրազեկել, դպրոցներում պետք է դասավանդել ցեղասպանության վերաբերյալ եւ պետք է ամեն ինչ անել, որ այն չկրկնվի։

Ջուզեպպե Գալատիի կարծիքով էլ՝ Եվրախորհուրդը մեծ ծավալի աշխատանք է կատարում տարբեր դավանանք ունեցող երկրների միջեւ հարաբերությունները հստակեցնելու եւ կայունացնելու ուղղությամբ, որպեսզի նման ողբերգություններ տեղի չունենան։


09.05.2024
Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ հարգանքի տուրք
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Կառավարության անդամներն ու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ այցելել են «Հաղթանակ» զբոսայգի: Նրանք ծաղկեպսակներ են դրել Անհայտ զինվորի հուշակոթողի մոտ, ծաղիկներ խոնարհել Հայ...