Նոյեմբերի 23-ին Սանկտ Պետերբուրգի Տավրիդյան պալատում, ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի հայկական ներկայացուցչությունում ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ՀՀ ԱԺ նախագահի հուշամեդալ է հանձնել Սանկտ Պետերբուրգի հայկական համայնքի ներկայացուցիչ Սարգիս Պողոսյանին, իսկ Արսեն Մովսեսյանին, Վահրամ Զաքարյանին, Կարեն Մկրտչյանին, Արֆենիա Տեր-Մինասովային, Հրաչյա Պողոսյանին, Վահագն Բաբայանին եւ Արմեն Կարապետյանին՝ ՀՀ ԱԺ պատվոգրեր:
ՀՀ ԱԺ փոխնախագահը կարեւորել է Սանկտ Պետերբուրգի հայության դերը Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման, հայապահպանության, հայկական մշակույթի պահպանման եւ տարածման գործում:
Նա մասնավորապես նշել է. «Ձեր հայրենանվեր գործունեությամբ դուք ապացուցեցիք, որ հայրենասիրությունը նախ եւ առաջ գործ է: Մենք շնորհակալ ենք յուրաքանչյուրիդ հայրենիքի կողքին լինելու եւ հայրենիքի խնդիրներով ապրելու համար: Անհնար է մոռանալ Սարգիս Պողոսյանի քայլը, ով քառօրյա պատերազմի առաջին իսկ պահից կամավոր մեկնեց Արցախ՝ իրականացնելու զինվորական հերթապահություն: Ձեր այդ քայլը հայ ժողովրդի հավաքական կամքի միասնության եւ հաղթական ոգու դրսեւորում էր»: