Տպել
22.11.2016
ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
1 / 1

Նոյեմբերի 22-ին Գագիկ Մինասյանի նախագահությամբ տեղի է ունեցել ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը:

ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Ատոմ Ջանջուղազյանը տեղեկատվություն է ներկայացրել 2016 թվականի պետական բյուջեի ինն ամիսների կատարման ընթացքի վերաբերյալ: Նա նշել է, որ հաշվետու ժամանակահատվածի ընթացքում պետական բյուջեի եկամուտների 93.1%-ն ապահովվել է հարկային եկամուտների եւ պետական տուրքերի հաշվին` կազմելով 787.5 մլրդ դրամ: 2016 թ.-ի ինն ամիսներին ՀՀ պետական բյուջեն կատարվել է 144.5 մլրդ դրամ պակասուրդով:

Նիստում Բյուջետային գրասենյակի համակարգող փորձագետ Գագիկ Բարսեղյանը ներկայացրել է գրասենյակի հաշվետվությունը` երրորդ եռամսյակի աշխատանքների վերաբերյալ: Նա նշել է, որ գրասենյակը, հաշվետու ժամանակահատվածում իրականացնելով իր գործառույթները, հարցումների հիման վրա պատրաստել է 464 տեղեկանք, որոնք տրամադրվել են ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալներին, բոլոր՝ ԱԺ 12 մշտական հանձնաժողովներին ու ԱԺ 5 խմբակցություններին եւ պատգամավորներին: Գագիկ Բարսեղյանը տեղեկացրել է, որ խորհրդարանի կարողությունների զարգացման նպատակով Բյուջետային գրասենյակը ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի հետ համատեղ, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) «Հանրային ֆինանսների կառավարում Հարավային Կովկասում» ծրագրի համագործակցությամբ եւ աջակցությամբ կազմակերպել է «Խորհրդարանի դերը բյուջեի շրջափուլում» թեմայով հանրային ֆինանսների կառավարման ոլորտի երկխոսություն, ինչը, ըստ Գագիկ Բարսեղյանի, լինելու է շարունակական: 

Պատգամավորները դրական են գնահատել հաշվետվությունը:


10.05.2024
Ավելացվում են քաղաքացիներին ծանուցելու եղանակները
Օրենքի նախագծով հստակեցվում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, վարժական հավաքների եւ զինվորական վարժանքների կազմակերպման եւ անցկացման շրջանակներում քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայրի մարմին ներկայանալու համար տրվող պատշաճ ծանուցումների եղանակները, ինչպես նաեւ քաղաքացու կողմից դ...

10.05.2024
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...