Տպել
22.11.2016
ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
1 / 1

Նոյեմբերի 22-ին Գագիկ Մինասյանի նախագահությամբ տեղի է ունեցել ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը:

ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Ատոմ Ջանջուղազյանը տեղեկատվություն է ներկայացրել 2016 թվականի պետական բյուջեի ինն ամիսների կատարման ընթացքի վերաբերյալ: Նա նշել է, որ հաշվետու ժամանակահատվածի ընթացքում պետական բյուջեի եկամուտների 93.1%-ն ապահովվել է հարկային եկամուտների եւ պետական տուրքերի հաշվին` կազմելով 787.5 մլրդ դրամ: 2016 թ.-ի ինն ամիսներին ՀՀ պետական բյուջեն կատարվել է 144.5 մլրդ դրամ պակասուրդով:

Նիստում Բյուջետային գրասենյակի համակարգող փորձագետ Գագիկ Բարսեղյանը ներկայացրել է գրասենյակի հաշվետվությունը` երրորդ եռամսյակի աշխատանքների վերաբերյալ: Նա նշել է, որ գրասենյակը, հաշվետու ժամանակահատվածում իրականացնելով իր գործառույթները, հարցումների հիման վրա պատրաստել է 464 տեղեկանք, որոնք տրամադրվել են ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալներին, բոլոր՝ ԱԺ 12 մշտական հանձնաժողովներին ու ԱԺ 5 խմբակցություններին եւ պատգամավորներին: Գագիկ Բարսեղյանը տեղեկացրել է, որ խորհրդարանի կարողությունների զարգացման նպատակով Բյուջետային գրասենյակը ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի հետ համատեղ, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) «Հանրային ֆինանսների կառավարում Հարավային Կովկասում» ծրագրի համագործակցությամբ եւ աջակցությամբ կազմակերպել է «Խորհրդարանի դերը բյուջեի շրջափուլում» թեմայով հանրային ֆինանսների կառավարման ոլորտի երկխոսություն, ինչը, ըստ Գագիկ Բարսեղյանի, լինելու է շարունակական: 

Պատգամավորները դրական են գնահատել հաշվետվությունը:


22.11.2016
Գալուստ Սահակյանն ընդունել է ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներին
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նոյեմբերի 22-ին ընդունել է ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Ալան Միլին եւ Ջուզեպպե Գալատիին: Ողջունելով հյուրերին՝ ՀՀ ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել Հայաստանի հետ համագործակցության եւ Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման գոր...

22.11.2016
ԱԺ հանձնաժողովում քննարկվել է «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքի նախագիծը
Նոյեմբերի 22-ին ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Մարգարիտ Եսայանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի փորձագետներ Յասնա Օմեժեկին, Բոգդան Աուրեսկուին եւ Տանյա Գերվինին: Հյուրերը տեղեկացրել են, որ իրենց այցի նպատակն է հանձնաժողով...

22.11.2016
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը կմեկնի Սանկտ Պետերբուրգ
ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Էդուարդ Շարմազանովը նոյեմբերի 22-25-ը աշխատանքային այցով կմեկնի Սանկտ Պետերբուրգ: Այցի շրջանակներում նախատեսվում է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հանդիպումը ՌԴ Պետական դու...