Տպել
22.11.2016
ԱԺ հանձնաժողովում քննարկվել է «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքի նախագիծը
1 / 1

Նոյեմբերի 22-ին ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Մարգարիտ Եսայանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի փորձագետներ Յասնա Օմեժեկին, Բոգդան Աուրեսկուին եւ Տանյա Գերվինին: Հյուրերը տեղեկացրել են, որ իրենց այցի նպատակն է հանձնաժողովի, ինչպես նաեւ ՀՀ տարբեր շահագրգիռ կազմակերպությունների հետ քննարկել «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքի նախագիծը եւ դրա վերաբերյալ առաջարկներ ներկայացնել ԱԺ գլխադասային հանձնաժողովին:

Հանդիպմանը քննարկվել են «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքի նախագծի սկզբունքային դրույթները: Հանձնաժողովի փոխնախագահ Մարգարիտ Եսայանը հյուրերին տեղեկացրել է, որ նախագիծը քննարկման երկար ճանապարհ է անցել. օրեր առաջ տեղի ունեցած խորհրդարանական լսումներին մասնակցել են հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, փորձագետներ: Լսումների արդյունքում ստացվել են առաջարկներ, որոնք քննարկման փուլում են: Մարգարիտ Եսայանը Վենետիկի հանձնաժողովի փորձագետներին ներկայացրել է նախագծում առկա սկզբունքային փոփոխությունները՝ նշելով, որ դրանց անհրաժեշտությունն ի հայտ է եկել գործող օրենքի կիրարկման արդյունքում:

Տիկին Եսայանն ընդգծել է, որ ՄԻՊ ինստիտուտը կայացած եւ ընդունելի է ոչ միայն քաղաքական ուժերի, այլեւ հասարակության կողմից. այն գործում է արդյունավետ, նախատեսված է հետզհետե ՄԻՊ մասնաճյուղերի թիվն ընդլայնել մարզերում: Տիկին Եսայանը հետաքրքրվել է այլ երկրների փորձով, անդրադարձել կատարված սկզբունքային փոփոխություններին եւ հասարակական կազմակերպությունների ներկայացրած առաջարկներին:

Նա պատրաստակամություն է հայտնել շարունակել Վենետիկի հանձնաժողովի փորձագետների հետ աշխատանքը եւ նշել, որ ներկայացված առաջարկները եւս մեկ անգամ կքննարկվեն հանձնաժողովում եւ ընդունելի լինելու դեպքում կներառվեն նախագծում:


22.11.2016
Գալուստ Սահակյանն ընդունել է ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներին
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նոյեմբերի 22-ին ընդունել է ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Ալան Միլին եւ Ջուզեպպե Գալատիին: Ողջունելով հյուրերին՝ ՀՀ ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել Հայաստանի հետ համագործակցության եւ Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման գոր...

22.11.2016
ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
Նոյեմբերի 22-ին Գագիկ Մինասյանի նախագահությամբ տեղի է ունեցել ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը: ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Ատոմ Ջանջուղազյանը տեղեկատվություն է ներկայացրել 2016 թվականի պետական բյուջեի ինն ամիսների կատարման ընթացքի վերաբերյալ: Ն...

22.11.2016
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը կմեկնի Սանկտ Պետերբուրգ
ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Էդուարդ Շարմազանովը նոյեմբերի 22-25-ը աշխատանքային այցով կմեկնի Սանկտ Պետերբուրգ: Այցի շրջանակներում նախատեսվում է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հանդիպումը ՌԴ Պետական դու...