Տպել
18.11.2016
Հանդիպում ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովում
1 / 3

ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՆԱՏՕ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանը նոյեմբերի 17-ին ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի փոխօգնական, նորահայտ մարտահրավերների ստորաբաժանման ղեկավարի տեղակալ Ջեյմի Շիին:

Ողջունելով հյուրերին` Կորյուն Նահապետյանը բարձր է գնահատել Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների զարգացումը եւ նշել, որ այդ հարաբերությունները խորացնելու հարցում առկա է երկուստեք պատրաստակամություն: Գործընկերային հարաբերությունների շրջանակում պարոն Նահապետյանն առանձնացրել է մասնավորապես միջազգային խաղաղապահ առաքելություններին ՀՀ մասնակցությունը. Հայաստանը շարունակում է աջակցել իր խաղաղապահ զորքերով Կոսովոյում Կոսովոյի Ուժեր/KFOR առաքելությանը, ինչպես նաեւ Աֆղանստանում «Հաստատակամ աջակցություն» առաքելությանը: Նա հավելել է, որ այդ հանձնառությամբ մեր երկիրն իր ուրույն մասնակցությունն է բերում միջազգային անվտանգության ապահովմանը:

Բարձր գնահատելով Հայաստան-ՆԱՏՕ փոխհարաբերությունների ներկա մակարդակը՝ Կորյուն Նահապետյանը նշել է, որ հանձնաժողովն առանձնապես կարեւորում է բոլոր այն միջոցառումների իրականացումը, որոնք խորհրդարանական ձեւաչափով ընդգրկված են Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (ԱԳԳԾ) շրջանակում:

Ջեյմի Շին ներկայացրել է իր տեսակետը 2017-2018 թթ. ԱԳԳԾ նոր փաստաթղթի, դրա իրականացման, խորհրդարանական ձեւաչափով միջոցառումների կենսագործման հարցում ՆԱՏՕ-ի դերակատարության վերաբերյալ:

Քննարկվել են նաեւ ՆԱՏՕ-ի հետ ինստիտուցիոնալ, ժողովրդավարական եւ պաշտպանական բարեփոխումների բնագավառներում փոխգործակցության մակարդակին վերաբերող հարցեր:


18.11.2016
Գալուստ Սահակյանն ընդունել է ՌԴ ԴԺ ԴԽ միջազգային գործերով կոմիտեի նախագահի գլխավորած պատվիրակությանը
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նոյեմբերի 18-ին ընդունել է ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի միջազգային գործերով կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչովի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ ԱԺ նախագահը հույս է հայտնել, որ նրանց աշխատանքային այցը եւս մեկ խթան կհանդիսանա միջխորհր...

18.11.2016
Խորհրդարանն արտահերթ նիստում քննարկել է «ՀՀ 2017 թվականի պետական բյուջեի» նախագիծը
ՀՀ Ազգային ժողովը նոյեմբերի 18-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն եւ պատգամավորների նախաձեռնությամբ գումարել է արտահերթ նիստ՝ շարունակելու նախորդ օրն ընդհատված «ՀՀ 2017 թվականի պետական բյուջեի» նախագծի քննարկումը: Խորհրդարանն առաջին ընթ...

18.11.2016
Տեղի կունենա ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի եւ ՌԴ ԴԺ Դաշնային խորհրդի միջազգային գործերով կոմիտեի համատեղ նիստը
Նոյեմբերի 19-ին` ժամը 10:00-ին, ՀՀ ԱԺ «Ոսկեզօծ» դահլիճում տեղի կունենա Հայաստանի Հանրապետության արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի եւ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնային խորհրդի միջազգային գործերով կոմիտեի համատեղ նիստը: Նիստի ավարտից հետո` ժամը 18:00-ին, ՀՀ ԱԺ «Ոսկեզօծ»...