Տպել
18.11.2016
Տեղի կունենա ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի եւ ՌԴ ԴԺ Դաշնային խորհրդի միջազգային գործերով կոմիտեի համատեղ նիստը

Նոյեմբերի 19-ին` ժամը 10:00-ին, ՀՀ ԱԺ «Ոսկեզօծ» դահլիճում տեղի կունենա Հայաստանի Հանրապետության արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի եւ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնային խորհրդի միջազգային գործերով կոմիտեի համատեղ նիստը:

Նիստի ավարտից հետո` ժամը 18:00-ին, ՀՀ ԱԺ «Ոսկեզօծ» դահլիճին կից սրահում կկայանա ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի եւ ՌԴ ԴԺ Դաշնային խորհրդի միջազգային գործերով կոմիտեի նախագահների համատեղ մամուլի ասուլիսը:



18.11.2016
Գալուստ Սահակյանն ընդունել է ՌԴ ԴԺ ԴԽ միջազգային գործերով կոմիտեի նախագահի գլխավորած պատվիրակությանը
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նոյեմբերի 18-ին ընդունել է ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի միջազգային գործերով կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչովի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ ԱԺ նախագահը հույս է հայտնել, որ նրանց աշխատանքային այցը եւս մեկ խթան կհանդիսանա միջխորհր...

18.11.2016
Հանդիպում ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովում
ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՆԱՏՕ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանը նոյեմբերի 17-ին ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի փոխօգնական, նորահայտ մարտահրավերների ստորաբաժանման ղեկավարի տեղակալ Ջեյմի Շիին: Ողջունելով հյու...

18.11.2016
Խորհրդարանն արտահերթ նիստում քննարկել է «ՀՀ 2017 թվականի պետական բյուջեի» նախագիծը
ՀՀ Ազգային ժողովը նոյեմբերի 18-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն եւ պատգամավորների նախաձեռնությամբ գումարել է արտահերթ նիստ՝ շարունակելու նախորդ օրն ընդհատված «ՀՀ 2017 թվականի պետական բյուջեի» նախագծի քննարկումը: Խորհրդարանն առաջին ընթ...