Նոյեմբերի 17-ին ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը հանդիպել է Երեւանի պետական համալսարանի հայ բանասիրության ֆակուլտետի մագիստրատուրայում սովորող ուսանողների հետ:
Ողջունելով ներկաներին՝ Ռուզաննա Մուրադյանը ուսանողներին ներկայացրել է օրենսդիր մարմնի աշխատանքը, մասնավորապես խոսել պատգամավորի գործունեությունից, ինչպես նաեւ օրենսդրական նախաձեռնությունների մշակման, ներկայացման եւ ընդունման ընթացակարգերից: Այս համատեքստում պատգամավորը խոսել է նաեւ վերջերս իր հեղինակած «Ազգաբնակչության էկոլոգիական կրթության եւ դաստիարակության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծից՝ նշելով, որ նախաձեռնության ընդունման արդյունքում հնարավոր կլինի օրենսդրորեն առավել համապարփակ կարգավորել էկոլոգիական դաստիարակությունը եւ էկոլոգիական կրթության համար ուղենիշներ սահմանել:
Տիկին Մուրադյանն անդրադարձել է նաեւ քաղաքականության մեջ կանանց ներգրավվածությանը՝ նշելով, որ ինչպես խորհրդարանում, այնպես էլ տարբեր բնագավառներում ավելացել է կանանց ներկայացվածությունը:
Հանդիպման ավարտին պատգամավորը հորդորել է ուսանողներին լավ սովորել եւ դառնալ երկրի համար պիտանի մասնագետներ:
Ուսանողները Ռուզաննա Մուրադյանի ուղեկցությամբ շրջել են խորհրդարանի շենքում, եղել են նիստերի դահլիճում:
Ազգային ժողովն ավարտել է քառօրյա նիստերի աշխատանքը
Նոյեմբերի 17-ին խորհրդարանը շարունակել է քառօրյա նիստերի աշխատանքը եւ քվեարկությամբ ընդունել նախորդ օրը քննարկված հարցերը, այդ թվում 101 կողմ եւ 3 դեմ ձայների հարաբերակցությամբ՝ «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին», «Զինծառայողների եւ ...
Նոյեմբերի 18-ին՝ ժամը 11:00-ին, կգումարվի ՀՀ ԱԺ արտահերթ նիստ
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն` ՀՀ ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ նոյեմբերի 18-ին` ժամը 11:00-ին, կգումարվի ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ` նախաձեռնողի սահմանած օրակարգով: ...
Տեղեկատվություն
Ազգային ժողովում հավատարմագրված լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներ, տեղեկացնում ենք, որ ճեպազրույցներն այս անգամ տեղի կունենան նոյեմբերի 18-ին` ժամը 16:00-ին, ԱԺ 334 սրահում: Ժառանգություն - 16:00 ՀՅԴ - 16:20 ՕԵԿ - 16:40 ՀԱԿ - 17:00 ԲՀԿ - 17:20 ՀՀԿ - 17:40 ...
Բաց դաս Ազգային ժողովում
ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում նոյեմբերի 17-ին Ազգային ժողով են այցելել Ռուբեն Միրոյանի անվան համար 77 հիմնական դպրոցի մի խումբ աշակերտներ եւ ուսուցիչներ: Ուսուցիչներն ու աշակերտները հետեւել են ՀՀ ԱԺ նիստերի դահլիճում ընթացող քառօրյա նիստին, ապա մասնակցել բաց դասի: Բաց դասը վարել է ՀՀ ԱԺ գիտության...
Ֆուտբոլային հանդիպում ՀՀ ԱԺ պատգամավորների եւ ուսանողական կառույցների ներկայացուցիչների հավաքականների միջեւ
ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունն ու Հայաստանի երիտասարդական հիմնադրամը Երիտասարդության համաշխարհային եւ Ուսանողության միջազգային տոների միջոցառումների շրջանակում նոյեմբերի 16-ին Հայ-ռուսական սլավոնական համալսարանում կազմակերպել էին մինի ֆուտբոլի մրցապայքար՝ ՀՀ ԱԺ պատգամավորների եւ ուսանողական կառ...
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի շնորհավորական ուղերձը Ուսանողների միջազգային օրվա առթիվ
«Սիրելի ուսանողներ, շնորհավորում եմ ձեզ Ուսանողների միջազգային օրվա առթիվ: Գիտելիք ունեցող մարդը տիրապետում է այնպիսի իրացվող ապրանքի, որն արժեքավոր է ցանկացած ժամանակահատվածում եւ որը պետք է գործածել թե որպես հարստություն, եւ թե որպես զենք` մասնակցելու արժանապատիվ երկիր, արժանապատիվ ապագա կառուցելո...