Տպել
16.11.2016
Բաց դասն անցկացրել է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը
1 / 4

Նոյեմբերի 16-ին ՀՀ ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում ՀՀ Ազգային ժողով էին այցելել Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի հեռուստալրագրության բաժնի չորրորդ կուրսի ուսանողները: Բաց դասն անցկացրել է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ ԱԺ պատգամավոր Մարգարիտ Եսայանը, ով ուսանողների դասախոսն է:

Ողջունելով ներկաներին՝ ԱԺ նախագահը նշել է, որ խորհրդարանն այն վայրն է, որտեղ քաղաքական ուժերը միմյանց հետ բանավիճելով, գտնում են տարբեր ոլորտներին վերաբերող հարցերի լուծումները:

Աժ նախագահը մանրամասն ներկայացրել է այժմ քննարկման փուլում գտնվող, կառավարության ներկայացրած «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին», «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը: Մասնավորապես՝ Գալուստ Սահակյանն անդրադարձել է փաթեթի վերաբերյալ ուսանողների բարձրացրած մի շարք հարցերի՝ հավաքագրվելիք դրամական միջոցների կառավարմանը, շահառուներին հասանելիությանը, գործընթացի պարզ եւ թափանցիկ լինելու հանգամանքին, նաեւ այն պետական ծառայողներին, ովքեր կազատվեն այդ վճարներից: Ըստ ԱԺ նախագահի՝ սա եւս մեկ քայլ է մատնանշելու, որ յուրաքանչյուր հայ կանգնած է բանակի կողքին:

ԱԺ նախագահը նաեւ անդրադարձել է կոռուպցիոն երեւույթներին, դրանց դեմ պայքարին եւ հեռուստալրագրության ոլորտի խնդիրներին:

Այցի ավարտին ուսանողները լուսանկարվել են ՀՀ ԱԺ նախագահի հետ:


16.11.2016
Խորհրդարանը շարունակել է հերթական նիստի աշխատանքը
ՀՀ Ազգային ժողովը նոյեմբերի 16-ին շարունակել է քննարկել «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին», «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություն կա...

16.11.2016
Նաիրա Զոհրաբյանը հանդիպել է Հայաստանում Նիդեռլանդների դեսպանի հետ
ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը նոյեմբերի 16-ին հանդիպել է ՀՀ-ում Նիդեռլանդների Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Յոհաննես Դաումայի հետ: Նաիրա Զոհրաբյանը ներկայացրել է ՀՀ-ԵՄ ապագա պայմանագրի քաղաքական եւ տնտեսական բաղադրիչները: Հանձնաժողովի նախագ...

16.11.2016
Հանդիպում խորհրդարանում
ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, ԱԺ Հայաստան-Շվեդիա բարեկամական խմբի անդամներ Նաիրա Կարապետյանը, Տաճատ Վարդապետյանը եւ Հրանտ Գրիգորյանը նոյեմբերի 16-ին հանդիպել են Հայաստանի Հանրապետությունում Շվեդիայի Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Մարտինա Քուիքի, Շվեդիայի դեսպանության գ...

16.11.2016
Հանդիպում խորհրդարանում
Նոյեմբերի 16-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հանդիպել է Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի եւ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) աջակցությամբ իրականացվող «Կանայք տեղական ինքնակառավարման համակարգի զարգացման գործընթացներում. զուգակշռված ժողովրդավարության կայացմա...