National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
15.11.2016

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30
 
15.11.2016
Խորհրդարանը շարունակել է քննարկել «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» եւ կից օրինագծերի փաթեթը
1 / 10

ՀՀ Ազգային ժողովը նոյեմբերի 15-ին շարունակել է հերթական քառօրյա նիստերի աշխատանքը: Խորհրդարանը քվեարկությամբ ընդունել է նախորդ օրը քննարկված օրենսդրական նախաձեռնությունը, որից հետո պատգամավորները շարունակել են քննարկել ՀՀ կառավարության ներկայացրած եւ առաջին ընթերցմամբ քննարկվող «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին», «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» եւ «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը: Պատգամավորները շարունակել են հարցեր ուղղել ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանին: Հարցերը վերաբերում էին պաշտպանության ոլորտում ֆինանսական միջոցների անարդյունավետ օգտագործմանը եւ կոռուպցիային, մեղավորներին պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտությանը, ներդրվող համակարգի նկատմամբ հանրության կողմից վստահության ձեւավորմանը, լրացուցիչ կառույց ստեղծելու նպատակահարմարությանը, անցած ժամանակահատվածում զոհված կամ հաշմանդամություն ստացած անձանց` համակարգում որպես շահառու ներգրավելուն եւ այլն:

Փաթեթի վերաբերյալ պատգամավորները նաեւ ելույթներ են ունեցել: ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը խիստ կարեւոր է գնահատել քննարկվող օրենսդրական փաթեթը եւ նշել, որ թե Հայաստանի Հանրապետության, թե Արցախի Հանրապետության համար անվտանգության ապահովման հարցը մնում է առաջնային: Անդրադառնալով ազգային տուրքի անհրաժեշտությանը, նա ընդգծել է, որ եկել է ժամանակը, երբ յուրաքանչյուրը՝ մտավորական, շինական, գործարար թե պատգամավոր, պետք է մտածի, թե ինչ կարող է տալ հայրենիքին: Ըստ նրա՝ ապագայում Հիմնադրամի միջոցների համալրման գործում անհրաժեշտ է ներգրավել նաեւ սփյուռքի մեր հայրենակիցներին: ԱԺ փոխնախագահը նկատել է, որ առանց անվտանգության ապահովման հնարավոր չէ խոսել ոչ տնտեսության զարգացումից, ոչ ժողովրդավարությունից, ուստի նա գործընկերներին առաջարկել է կողմ քվեարկել իր բնորոշմամբ՝ մաքրամաքուր, բարոյական եւ անվտանգության ապահովմանն ուղղված փաթեթին: Սեյրան Սարոյանը նույնպես կարեւորել է օրենսդրական փաթեթի ընդունումը՝ նշելով, որ այն հետապնդում է համազգային նպատակներ եւ ուղղված է զինծառայողների եւ նրանց ընտանիքների աջակցությանը: Ստեփան Մարգարյանն իր ելույթում անդրադարձել է փաթեթի բովանդակությանը եւ նշել, որ որեւէ քաղաքացի դեմ չէ գաղափարին՝ օգնել զինծառայողին, կամ նրա ընտանիքին. խնդիրը, ըստ պատգամավորի, մեխանիզմի մեջ է: Նա առաջարկել է համակարգում որպես շահառու ներգրավել նաեւ ապրիլյան պատերազմի մասնակիցներին եւ նրանց ընտանիքներին: Ռուզաննա Մուրադյանը նկատել է, որ Հիմնադրամի հիմքը դրվել է ապրիլյան պատերազմի օրերին, երբ յուրաքանչյուր քաղաքացի փորձում էր ուժերի ներածին չափով օգտակար լինել բանակին եւ զինծառայողներին: Տիկին Մուրադյանը կարեւորել է Հիմնադրամի նկատմամբ հանրային վստահությունը եւ թափանցիկությունը՝ նշելով, որ նախագիծը ներառում է դրույթներ, որոնք ուղղված են այդ նպատակի իրականացմանը: Վահան Բաբայանն անդրադարձել է որոշ մտահոգիչ հարցերի, որոնք, ըստ նրա, կարծես դուրս են մնացել ընդհանուր քննարկումից: Նա անդրադարձել է նախաձեռնության վերաբերյալ հանրության մի մասի քննադատական վերաբերմունքին՝ նշելով, որ քննադատելու դեպքում անհրաժեշտ է նաեւ առաջարկներ անել: Նա տեղեկացրել է, որ կողմ է քվեարկելու փաթեթին: Խաչատուր Քոքոբելյանի խոսքով՝ որեւէ մեկը կասկածի տակ չի դնում օրենքի ընդունման անհրաժեշտությունը, որը, ըստ պատգամավորի՝ նույնիսկ ուշացած է: Պատգամավորը կարծում է, որ կարելի է գտնել լուծման մեխանիզմներ՝ օրենքը հետադարձ ուժով օժտելու համար: Նիկոլ Փաշինյանը կողմ է քվեարկելու օրենսդրական առաջարկին, քանի որ այն հայոց բանակի մարտունակությունը բարձրացնող նախագիծ է: Պատգամավորի գնահատմամբ՝ զինվորի մարտունակությունը շատ ավելի բարձր կլինի, նա ավելի կենտրոնացած կլինի մարտական գործողությունների վրա, նրա գործողություններն ավելի պրոֆեսիոնալ կլինեն, եթե նրա միտքն ազատ լինի այն մտահոգությունից, թե ինչ է լինելու իր ընտանիքի հետ, եթե իրեն ինչ-որ բան պատահի: Էդմոն Մարուքյանն առաջարկներ է ներկայացրել այլընտրանքային միջոցների հաշվին խնդրի կարգավորման վերաբերյալ: Նա կարծիք է հայտնել, որ պետք է տարբերակված մոտեցում ցուցաբերվի յուրաքանչյուր աշխատող ֆիզիկական անձի դեպքում: Նա հավելել է, որ պատրաստ է աջակցել նախաձեռնությանը, եթե իր առաջարկները կառավարության կողմից ընդունվեն: Բազմասեր Առաքելյանն անհրաժեշտ է համարել օրենսդրական առաջարկի ընդունումը եւ ընդգծել, որ պետք է օգնել ստեղծելու հիմնադրամը եւ վստահեցրել է, որ այն կծառայի նպատակին: Նա հորդորել է գործընկերներին կողմ քվեարկել նախագծին: Լեւոն Դոխոլյանի գնահատմամբ՝ գաղափարը ողջունելի է, սակայն կարելի էր կամավորության սկզբունքի կիրառմամբ իրականացնել, պակասեցնել այլ ոլորտներին հատկացվող անարդյունավետ ծախսերը՝ հաշվի առնելով, որ ռազմական ծախսերը մեր երկրի համար առաջնային են: Արտակ Դավթյանի խոսքով՝ առաջարկվող նախագիծը յուրաքանչյուրիս շնորհակալությունն ու երախտիքն է հայ զինվորի եւ հայոց բանակի հանդեպ: Նա առաջարկել է, որ Կենտրոնական բանկը տարեկան հաշվետվությունը ներկայացնելիս հիմնադրամի գործունեության վերաբերյալ եւս ներկայացնի հաղորդում: Արամ Մանուկյանը եւս առաջարկել է բյուջետային այլ միջոցների հաշվին խնդիրը կարգավորել եւ կոնկրետ օրինակներ ներկայացրել: Նրա համոզմամբ՝ խնդրի կարգավորումը պետական գործառույթ է, եւ պետությունը պետք է այն կարգավորի բյուջետային միջոցների հաշվին: Շուշան Պետրոսյանի կարծիքով՝ նման հիմնադրամի անհրաժեշտությունը կա, ուստի օրենսդրական առաջարկն այժմեական է ու կարեւոր: Համլետ Հարությունյանը կարծիք է հայտնել, որ նախաձեռնությունը համազգային գաղափարախոսություն է, ոչ թե հարկահավաքության տեսակ, ինչպես նշում են որոշ ընդդիմախոսներ: Նրա գնահատմամբ՝ այս գաղափարը ողջունելի է, այն ապագայում պետք է համազգային ու համահայկական բնույթ կրի: Նաիրա Կարապետյանը նշել է, որ նախաձեռնության հիմքում ազգ-բանակ գաղափարախոսությունն է, որն իր յուրօրինակ դրսեւորումն ունեցավ նաեւ ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին, երբ ողջ ազգը կանգնեց բանակի կողքին: Տիկին Կարապետյանը ճիշտ չի համարում նախագծով տոկոսային ինդեքսավորում կիրառելը եւ հավելել է, որ նախագծում վերահսկման բավարար մեխանիզմներ կան գումարների նպատակային ծախսման հարցում: Վահե Հովհաննիսյանը խոսել է բանակի աջակցության գաղափարը համահայկական ուշադրության կենտրոնում պահելու անհրաժեշտության եւ այս համատեքստում կամավորության սկզբունքի կիրառման նպատակահարմարության մասին: Նա կարեւորել է հայկական սփյուռքի մասնակցությունը գործընթացին: Ռուբեն Գեւորգյանը ողջունել է նախաձեռնությունն ու հիմնադրամի գաղափարը եւ խոսել ազգ-բանակ գաղափարախոսության մասին: Նաիրա Զոհրաբյանը նշել է, որ ԲՀԿ-ն կողմ է քվեարկելու նախագծին՝ ընդգծելով, որ պատերազմող մեր երկրի համար համազգային գաղափարն այսօր պետք է լինի հայոց բանակը: Նա խոսել է պետական կառույցների կողմից իրականացվող նախաձեռնությունների նկատմամբ հանրային վստահության պակասի մասին: Տիգրան Ուրիխանյանն անհրաժեշտ է համարել ուսումնասիրել հասարակության կարծիքը: Պատգամավորի կարծիքով՝ յուրաքանչյուր ոք պատրաստ է վճարել 1000 դրամ, սակայն արդարության պակասն առաջացնում է անվստահություն հանրության շրջանում: Ըստ Կարեն Բեքարյանի՝ հիմնադրամի արդյունավետ եւ թափանցիկ կառավարման ապահովումը կնպաստի բարձրացնել վստահությունը հիմնադրամների հանդեպ: Պատգամավորը նախագծի վերաբերյալ ներկայացրել է իր առաջարկները: Ըստ Մարգարիտ Եսայանի՝ օրինագծում կան վիճելի հարցեր, որոնք պետք է քննարկել եւ առաջարկել լուծումներ: Պատգամավորի կարծիքով՝ հարցը պետք է լուծվի հօգուտ բանակի եւ զինվորի: Միքայել Մելքումյանը խոսել է համակարգում աուդիտի անցկացման անհրաժեշտությունից, հիմնադրամի շահութաբերությունից եւ թափանցիկությունից: Պատգամավորը հաջողություն է մաղթել համազգային գաղափարի իրականացմանը:

Նիստի վերջին մեկ ժամը «ԱԺ կանոնակարգ» ՀՀ օրենքի համաձայն` տրամադրվել է պատգամավորների հայտարարություններին:


15.11.2016
Կորյուն Նահապետյանն ընդունել է Հայաստանում Նիդեռլանդների Թագավորության դեսպանին
Նոյեմբերի 15-ին ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանն ընդունել է ՀՀ-ում Նիդեռլանդների Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Յոհաննես Դաումային: Կորյուն Նահապետյանը խոսել է պաշտպանության եւ ոստիկանության ոլորտների բարեփոխումների, ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am