Տպել
14.11.2016
Բաց դասն անցկացրել է Էդուարդ Շարմազանովը
1 / 5

ՀՀ Ազգային ժողովի «Բաց դռներ» ծրագրի շրջանակում նոյեմբերի 14-ին խորհրդարան էին այցելել Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի պատմաբանասիրական ֆակուլտետի իրավաբանության բաժնի երկրորդ կուրսի ուսանողներն ու դասախոսները:

Բաց դասը վարել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ ԱԺ պատգամավոր Նաիրա Կարապետյանը:

Ողջունելով ներկաներին եւ կարեւորելով ուսուցչի դերը կրթված հասարակության կայացման գործում՝ ԱԺ փոխնախագահը նշել է, որ միշտ պատրաստ է հանդիպել մանկավարժների եւ ուսանողների հետ:

Ծավալված անկաշկանդ զրույցի ընթացքում ուսանողներն իրենց հետաքրքրող հարցերն են ուղղել ԱԺ փոխնախագահին, որոնց նա սիրով պատասխանել է:

Հարցերը հիմնականում վերաբերել են ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը, հոկտեմբերին Գյումրիում եւ Վանաձորում անցկացված տեղական ինքանկառավարման մարմինների ընտրություններին, ԱՄՆ-ում տեղի ունեցած նախագահական ընտրությունների արդյունքներին, Ընտրական օրենսգրքով նախատեսվող փոփոխություններին, համայնքների խոշորացմանը, մարզերի ուսանողներին արտոնությունների տրամադրման հնարավորությանը:

Հանդիպման ավարտին ԱԺ փոխնախագահը հորդորել է ուսանողներին լավ սովորել եւ ստանալ որակյալ կրթություն :

Այցի ավարտին ուսանողներն ու դասախոսները լուսանկարվել են ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հետ:


14.11.2016
Մեկնարկել է ՀՀ Ազգային ժողովի հերթական քառօրյա նիստերի աշխատանքը
Նոյեմբերի 14-ին ՀՀ Ազգային ժողովն սկսել է հերթական քառօրյա նիստերի աշխատանքը: Խորհրդարանն ընդունել է հետաձգումների վերաբերյալ ԱԺ որոշման նախագիծը, ՀՀ ԱԺ հինգերորդ գումարման տասներորդ նստաշրջանի նոյեմբերի 14-17-ի քառօրյա նիստերի օրակարգի նախագիծը, ՀՀ ԱԺ հինգերորդ գումարման տասներորդ նստաշրջանի օրակար...

14.11.2016
Խորհրդարանականների պատվիրակության այցը Գերմանիա
Նոյեմբերի 9-11-ը Բեռլինում էր գտնվում ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում ընդգրկված էին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ալեքսանդր Արզումանյանը, ԱԺ տնտեսական հարցերի մշտակ...

14.11.2016
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում
Նոյեմբերի 14-ին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում Արտակ Զաքարյանի նախագահությամբ քննարկվել է 2015 թվականի դեկտեմբերի 30-ին եւ 2016 թվականի հոկտեմբերի 25-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջեւ «Զանգվածային ոչն...