Տպել
10.11.2016
Խորհրդարանական լսումներ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» եւ հարակից այլ օրենքների նախագծերի վերաբերյալ
1 / 4

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը նոյեմբերի 10-ին կազմակերպել էր խորհրդարանական լսումներ՝ քննարկելու «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» եւ հարակից այլ օրենքների նախագծերի փաթեթը:

Լսումներին մասնակցում էին պատգամավորներ, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, քաղաքացիական հասարակության եւ միջազգային կառույցների ներկայացուցիչներ:

Բացելով լսումները` ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը նշել է, որ փոփոխված ՀՀ Սահմանադրությամբ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին տրվել են լրացուցիչ լիազորություններ, որոնք պետք է արտացոլվեն «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքում եւ ստանան համապատասխան կանոնակարգումներ: Տիկին Վարդանյանը տեղեկացրել է, որ օրենսդրական նախաձեռնությունը քննարկվել է հանձնաժողովում, ստացել դրական եզրակացություն եւ մինչ լիագումար նիստում այն քննարկելը հանձնաժողովը որոշում է կայացրել կազմակերպել խորհրդարանական լսումներ՝ նպատակ ունենալով փաթեթի վերաբերյալ ստանալ դիտողություններ եւ առաջարկներ, որոնք հաշվի կառնվեն առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում: Խոսելով «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքում կատարվող փոփոխությունների մասին՝ Էլինար Վարդանյանը կարեւորել է Ազգային ժողովում եւ Սահմանադրական դատարանում ՄԻՊ ներկայացուցիչ ունենալու առաջարկը, ինչը, ըստ հանձնաժողովի նախագահի, հնարավորություն կընձեռի առավել արդյունավետ աշխատել Մարդու իրավունքների պաշտպանի եւ գրասենյակի հետ: Տիկին Վարդանյանն անդրադարձել է նաեւ նախագծի կարեւոր դրույթներին:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հույս է հայտնել, որ քննարկման ընթացքում կհնչեն առաջարկներ, որոնք կօգնեն հստակեցնել նախագծի մի շարք դրույթներ: Պաշտպանը կարեւորել է այն դրույթի ամրագրումը, ըստ որի՝ ՄԻՊ-ին դիմելու հնարավորություն է նախատեսվում նաեւ հասարակական կազմակերպությունների համար՝ այլ անձանց իրավունքների պաշտպանության նպատակով: Նախատեսվում է նաեւ արգելել հարցաքննել կամ որեւէ բացատրություն պահանջել ՄԻՊ աշխատակցից կամ խոշտանգումների կանխարգելման ազգային մեխանիզմի փորձագետից, եթե դրանք առնչվում են բողոքի ուսումնասիրության ընթացքում ի հայտ եկած հանգամանքներին, բողոքներին, ինչպես նաեւ առանց ՄԻՊ գրավոր համաձայնության: Ըստ Արման Թաթոյանի՝ դա կարեւոր երաշխիք է՝ ընդգծելու կառույցի անկախությունը, ինչպես նաեւ պաշտպանելու այն տեղեկությունը, որը ձեռք է բերվում քրեակատարողական հիմնարկ կատարվող մոնիթորինգային այցի ընթացքում: Խոսելով խոշտանգումների կանխարգելման ոլորտում մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունից՝ զեկուցողը նշել է, որ նախագծով նախատեսվում է խոշտանգումների կանխարգելման մեխանիզմի աշխատանքներում ներգրավվել թե՛ անկախ փորձագետների, թե՛ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, ովքեր մասնագիտացած են խոշտանգումների կանխարգելման բնագավառում: Պարոն Թաթոյանի տեղեկացմամբ՝ նախատեսվում է հրապարակային մրցույթի կամ հրապարակման հիման վրա այդ անձանց ներգրավվելու հնարավորություն: Նշվել է, որ ինչպես գործող օրենքը, այնպես էլ նախագիծը նախատեսում է ՄԻՊ-ի կողմից բողոքի կապակցությամբ մի շարք որոշումների կայացում: Անդրադարձ է կատարվել նաեւ ոչ պետական կազմակերպությունների հետ ՄԻՊ գործունեությանը եւ հարակից օրինագծերում կատարվող փոփոխություններին:

ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը նշել է, որ, ի տարբերություն գործող օրենքի, նախագծով ընդլայնվում են Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունները: Ըստ փոխնախարարի՝ օրենսդրական նախաձեռնությամբ հստակեցվել են՝ ինչ է ազատազրկման վայրը, ինչը գործող իրավակարգավորումները հստակ չեն սահմանում: Նշվել է, որ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» նախագծով մանրամասն կարգավորվում է Պաշտպանի աշխատակազմում իրականացվող պետական ծառայությունը, ամրագրվում է նաեւ կառույցի աշխատակազմի կառուցվածքը: Ըստ փոխնախարարի՝ նախագիծը մանրամասնում է Պաշտպանին դիմելու կարգը: ՄԻՊ լիազորությունների ընդլայնման հետ մեկտեղ՝ նախագծով նախատեսվում են ամուր երաշխիքներ այդ գործառույթների արդյունավետ իրականացման համար: Այս համատեքստում փոխնախարարը կարեւոր երաշխիք է համարել ՄԻՊ գործունեությունը խոչընդոտելու համար քրեական պատասխանատվության ենթարկելու դրույթի ընդլայնումը:

Զեկուցողները պատասխանել են նաեւ ներկաների հարցերին, որոնք վերաբերել են ազատազրկման վայրեր Պաշտպանի այցերին, ՄԻՊ-ի կողմից բողոքները չքննելու հիմքերին, պետական մարմնի կողմից Պաշտպանի հարցումներին չպատասխանելու դեպքում վարչական պատասխանատվության կիրառմանը, ՄԻՊ-ի գործունեությունը խոչընդոտելու դեպքում պատասխանատվության ենթարկելուն, Պաշտպանի կողմից պահանջ չբովանդակող բողոքների չքննմանը:

Փաթեթի վերաբերյալ իրենց տեսակետներն ու առաջարկներն են ներկայացրել լսումների մասնակիցները: «Հայաստանի հելսինկյան կոմիտե» ՀԿ նախագահ Ավետիք Իշխանյանի կարծիքով՝ ՄԻՊ գրասենյակը պետք է ունենա նաեւ մարզային կառույցներ: ՀԿ նախագահը կողմնակից չէ, որ Պաշտպանն իր լիազորությունների ավարտից շուտ հրաժարական ներկայացնելու իրավունք ունենա:

Ամփոփելով լսումները՝ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը շնորհակալություն է հայտնել ներկաներին ակտիվ մասնակցության եւ բարձրացված հարցերի համար: Տիկին Վարդանյանը հորդորել է քննարկման մասնակիցներին ներկայացնել գրավոր առաջարկներ, որոնք կքննարկվեն հանձնաժողովում եւ կառուցողական լինելու դեպքում առաջինից երկրորդ ընթերցում կներառվեն փաթեթում:


10.11.2016
Երեւանում կայացել է ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 28-րդ նիստը
Նոյեմբերի 10-ին Ազգային ժողովում աշխատանքն է սկսել ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 28-րդ նիստը, որը վարել են Միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահներ Հերմինե Նաղդալյանը եւ Նիկոլայ Ռիժկովը: Նիստում բացման խոսքով հանդես է եկել ՀՀ ԱԺ փ...

10.11.2016
Պարգեւատրում խորհրդարանում
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը նոյեմբերի 10-ին Երիտասարդության համաշխարհային օրվա եւ Ուսանողների միջազգային օրվա առթիվ քաղաքական եւ հասարակական կյանքում ակտիվ գործունեություն ծավալելու համար պարգեւատրել է մի խումբ երիտասարդների: Շուրջ 25 երիտասարդներ պարգեւատրվել են ՀՀ Ազգային ժողովի նա...

10.11.2016
Հարգանքի տուրք Ծիծեռնակաբերդում
ՌԴ Դաշնային ժողովի եւ ՀՀ Ազգային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովն ու երեւանյան 28-րդ նիստի մասնակիցները ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Հերմինե ...

10.11.2016
Գալուստ Սահակյանն ընդունել է Նիկոլայ Ռիժկովի գլխավորած պատվիրակությանը
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը նոյեմբերի 10-ին ընդունել է ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովին եւ հանձնաժողովի անդամներին: Ողջունելով հյուրերին՝ Գալուստ Սահակյանը կարեւորել է միջխորհրդարանական հանձնաժ...

10.11.2016
Գալուստ Սահակյանի շնորհավորական ուղերձը տեղական ինքնակառավարման օրվա առթիվ
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել տեղական ինքնակառավարման օրվա առթիվ: Ուղերձում մասնավորապես ասված է. «Շնորհավորում եմ տեղական ինքնակառավարման մարմիններին եւ ՏԻՄ աշխատակիցներին տեղական ինքնակառավարման համակարգի ստեղծման 20-ամյակի առթիվ: Այսօր` տեղական ինքնակառավարման մարմին...

10.11.2016
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի շնորհավորական ուղերձը Երիտասարդության համաշխարհային օրվա առթիվ
«Սիրելի երիտասարդներ, շնորհավորում եմ ձեզ Երիտասարդության համաշխարհային օրվա առթիվ: Այս տարի նշեցինք Հայաստանի անկախության 25-ամյակը: Այն ոչ միայն մեր պատմության փայլուն էջն է, այլեւ ժամանակի երիտասարդության մեծագույն ձեռքբերումներից մեկը, որովհետեւ 25 տարի առաջ հենց երիտասարդությունն էր անկախության...